Հայկական տեղանվանապատում

Ինչու՞ է  քաղաքը կոչվել Ակն
1022   Սեբաստիա տեղափոխված Արծրունիները  Արևմտյան Եփրատ գետի աջ ափին,գեղատեսիլ բարձրունքի վրա,հիմնում են մի բնակավայր և այն կոչում Մարընտունիկ: Բայց այդ անունը երկար չհնչեց:Մի դար հետո Անի քաղաքից շատ հայեր են գաղթում այստեղ և սկսում տուն-տեղ կառուցել:Զարմանալի բախտ ունեն այս անեցիները:Սրանց և՛ հաջողությունն է շատ լինում,և՛ ձախորդությունը:Եփրատի աջափնյա բարձրունքի վրա ինչ տեղ քլունգ էին խփում շենքի հիմնափոսի համար՝ակն էր ժայթքում:
-Էլ ինչ Մարընտունիկ,-ասացին մարդիկ,-ներքևում ակն,լանջերին՝ակն,վերևում՝ակն,սա ակն է,ակն:
Եվ  Ակն կոչվեց նորակառույց քաղաքը,որ հետո դարձավ Գողթն,հայոց հանճարեղ հայրենների ոստան:1930-ական թվականներից թուրքերը այն կոչում են Քեմալիե:


Ինչու՞ է  քաղաքը կոչվել  Բերդ
Շամշադինի շրջանի վարչական կենտրոնը Բերդ ավանն է:Գտնվում է Տավուշ գետի հովտում:Բերդ է կոչվել Տավուշ բերդի անունից:Պատմիչ Կիրակոս Գանձակեցին հավաստում է,որ այս բնակավայրը եղել է վարչական կենտրոն և կոչվել է Ոլորուտ:Մոնղոլական
արշավանքների ժամանակ Ոլորուտը կործանվել է:Հետո ցիրուցան եղած ոլորուտցիները  վերադառնում են իրենց բնօրրանը և սկսում տներ կառուցել հին բերդի շրջակայքում:Եվ քանի որ նոր բնակավայրը տարածվում էր բերդի շուրջը,այն անվանում են Բերդագյուղ,ապա՝ Բերդ:

Ինչպե՞ս առաջացավ Սյունիք անվանումը...
Սյունիքը Մեծ Հայքի  իններորդ նահանգն էր,որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը,Արփա գետի ավազանի մի մասը,Որոտան և Հագարա գետերի ավազանները:
Պատմահայր Մովսես Խորենացին հավաստում է,որ  Սյունիք կամ Սյունյաց աշխարհ նահանագանունը առաջացել  է հայկազուն Սիսիակ  նահապետի անունից:Շատ քաջ այր  այր է եղել այս Սիսիակը:Սա կյանքի մեծ մասն անցկացրել է իր տիրույթի եզրերում՝միշտ պաշտպանելով դրանք թշնամիների հարձակումներից:Ահա այդ քաջի  անունով էլ հայկական  այս երկրամասը կոչվել է Սիսական ,Սյունիք կամ Սյունյաց աշխարհ:

Ինչպե՞ս  առաջացավ  Արզնի  անվանումը....
Ասորիների դեմ մղած մարտի ժամանակ զոհվում է  Հայոց աշխարհի տեր  Արա
Գեղեցիկը:Ասորիները Շամիրամի հրամանով Արայի դիակն են որոնում:Այն տեղը,ուր գտնում և զննում են  Արային,անվանում են Արային զննի,որ սեղմվում  ու դառնում է  Արզնի:
Շամիրամը հույս ուներ կենդանացնել Արային արալեզների միջոցով:Ասում են,երբ դա չի ստացվում,ասորի գիտնականներից մեկը խորհուրդ է տալիս դիակը լողացնել Արզնիի հանքային  աղբյուրների ջրերում:Իրավ է,բուժիչ ջրերն էլ  չեն կենդանացնում Արային,բայց այդ հեռավոր ժամանակներից սկսած այս աղբյուրները  համբավավոր դարձան:Եվ Արզնիի,բուժիչ ջրերի մասին ստեղծվեց թևավոր մի խոսք.<<Ճիշտ է,Արզնիի ջուրը չկենդանացրեց Արային,բայց  կորացած 1000 մարդու ողնաշար ուղղեց>>:


Ինչու՞ է կոչվել Արագածոտն....
Հնում Հայոց աշխարհի Այրարատ նահանգի գավառներից մեկը կոչվում է Արագածոտն կամ Ոտն Արագածո:
Բայց ինչու՞ է կոչվել Արագածոտն:Հայկական ամեն մի տեղանուն մեր պապերի համար եղել է բանաստեղծական անզուգական տող:Բանաստեղծությունը պատկերավոր
համեմատություն է:Հները նայել են Արագածին  և համեմատել իրենց մարմնի հետ:Մարդու մարմնի ներքևի մասը ոտքերն են,նմանությամբ ոտք կարելի է անվանել նաև Արագած լեռան ներքևի մասը՝փեշերը:Այդպես էլ ծնունդ է առել Արագածոտն բառը:

Ինչպե՞ս է առաջացացել  Երասխ անվանումը...
Արածանիի նման հայոց համար սրբազան ու մայր գետ է նաև Արաքսը:Հնում կոչվել է Երասխ:Պատմահայրը հավաստում է,թե հայոց առաջին նախնիներից մեկը՝Արամայիսի թոռան ՝Երաստի անունով գետը կոչվել է Երասխ:Քերթողահայրը շարունակում է հնամենի  զրույցը:Իր մեծ պապի՝Հայկի պես քաջ էր Երաստը:Երբեմն նա նետով ձուկ էր որսում
Արարատյան դաշտի միջով հոսող գետում:Գարնան մի արևոտ օր հեռուներում հորդացած  գետը հասավ Արարատյան դաշտ,այստեղ փոխեց  իր հունը և ալիքների տակ առավ դաշտում խաղացող մի խումբ երեխաների:Երաստն իրեն նետեց ալիքների մեջ,որ փրկի երեխաներին:Հենց այդ ժամանկ ջուրը տեղի տվեց և շարունակեց հոսել իր հին  հունով և թրջված երեխաները փրկվեցին կործանումից:
Այդ դեպքից հետո Հայոց աշխարհում ասացին,թե քանի որ մեծ գետը ետ է քաշվում Երաստի առջև՝ուրեմն  դա նրա գետն է և այն կոչեցին Երաստ,որը հնչյունափոխվեց ու դարձավ Երասխ:

Ինչու՞ հենց Գլաձոր....
Եղեգնաձորի շրջանում,Վերնաշեն գյուղից 5-6 կմ հեռու գտնվում էր հին  Հայաստանի հռչակավոր ուսումնագիտական կաճառը՝ Գլաձորի համալսարանը:Համալսարանի ղեկավարը(ռեկտորը),եղել է մեծ իմաստասեր Եսայի Նշեցին:Ժամանակակիցները Գլաձոիրն անվանել են <<Երկրորդ Աթենք>>:
Կաճառը հիմնվել է <<Ի մենաստանս ,որ կոչի Աղբերաց վանս և մականուն Գլաձոր>>:Այսպիսով Աղբերաց վանքը  նույն Գլաձորն է,առաջինը հիմնական անունն է,երկրորդը՝ մականունը:
Վերնաշեն գյուղի կողքին կա մի փոքրիկ սար,որ հեռվից նայելիս նմանվում է գայլի:Այդ սարի նմանությամբ ձորը կոչվել է Գայլուձոր,Գայլեձոր,որ 13-րդ դարում   հնչյունափոխվել է ու դարձել Գլաձոր:Հենց այդ ձորի անունով էլ կաճառը կոչվել է Գլաձորի համալսարան:

Ինչպե՞ս գետը կոչվեց Արփա...
Արաքսի ձախ վտակ Արփա գետը  համարյա Արաքսի հասակակիցն է:Հին է նաև Արփա անունը:
Դա եղել է այն ժամանակ,երբ մարդիկ փորձում էին  զոհաբերություններով շարժել Արեգ աստծու գութը,որպեսզի նա կարճի կամ ընդհանրապես վերացնի գիշերը և աշխարհը պահի լույս-ցերեկի մեջ:Մութը միշտը վախով  է լցրել մարդու սիրտը:
Ամեն առավոտ Արեգը երկիր է ճամփում իր անթիվ-անհամար ճառագայթները,որոնք երկիրը տաքացնելուց հետո  երեկոյան վերադառնում են երկինք:Հայոց աշխարհ ընկած այդ
 ճառագայթներից մեկը,խղճալով ցրտից մրսող մարդկանց,փորձեց մի քիչ երկար տաքացնել  նրանց և չկարողացավ ժամանակին վեր բարձրանալ:Արևից բեկված ճառագայթը ոլոր-մոլոր անելով կպավ գետնին,հալեցրեց կողքի ձյուները և դարձավ գետ:Ինքնազոհության դիմաց այդ  
 ճառագայթը  հայերը կոչեցին Արփի,որ  Արեգ-Արեգակի փաղաքուշ անունն է:Հետո Արփին աղավաղվեց ու դարձավ Արփա:

Արծնի լեգենդը...
Արծնը հին քաղաք է Բարձր Հայք նահագի Կարնո գավառում:11-րդ դարում,Անիից հետո,սա Հայաստանի ամենահարուստ քաաքն էր:1048 թ-ին Արծնը  ավերել ու կողոպտել են սելջուկները:
Հնում արծն նշանակել է սպիտակ,փայլուն ,ցոլուն,որից էլ առաջացել է արծաթ բառը:
Արծն քաղաքի տեղում մի արհեստանոց է  եղել,ուր  հայ արծաթագործները արծաթե ընտիր իրեր էին պատրաստում:Այդ  արհեստանոցը  եկող-գնացողները անվանել են արծն,որն էլ  հետագայում դարձել է Արծն քաղաքի անունը:









1 комментарий: