Ծիծաղի աշխարհ

Հայտնագործություն անելու գաղտնիքը
Մի անգամ դասախոսության ընթացքում Էնշտեյնին հարցրեցին, թե ինչպես են կատարվում հայտնագործությունները: Նա մի պահ մտածեց եւ պատասխանեց.
-Ասենք, բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի եւ հենց նա էլ հայտնագործություն է անում:

Էյնշտեյնի ցրվածությունը
Մի անգամ Էյնշտեյնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն.
-Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը:
Ընկերը զարմանում է.
-Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ:
Էյնշտեյնն առարկեց.
-Դա կարևոր չէ, միևնույն է կգաք:

Հանճարը
Էյնշտեյնի կնոջը հարցրեցին, թե ինչ է նա մտածում ամուսնու մասին:
-Իմ ամուսինը հանճար է,- պատասխանեց նա,- նա կարողանում է ստեղծել ամեն ինչ… փողից բացի:
Սկսնակը...
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:


Հարց

 Պոլոզ Մուկուչին հարցրին
-Ո՞րն է աշխարհի կենտրոնը:
-Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան,-պատասխանեց Պոլոզ Մուկուչը

ԶԱՆԳԸ...

Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է,,,
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը:

Արվեստը և կյանքը
Մի անգամ գերմանացի նկարիչ Մաքս Լիբերմանին հարցրին,թե ո՞ր 5 նկարները նա  կաշխատեր փրկել,եթե պատկերասրահում հանկարծ հրդեհ բռնկվեր:
-5 նկար,-Մաքսը մտածում է և պատասխանում,-իհարկե այն նկարները,որոնք  կախված են ելքի դռան մոտ:
Պանդոկ
-Ի՞նչ է պանդոկը,-հարցրին մի անգամ Տ.Բեռնարդին:
-Պանդոկը,-ասաց նա,-այնպիսի մի տեղ է,ուր տղամարդիկ ամեն օր են գնում  իրենց կյանքում վերջին անգամ:

Իմաստություն
Սոկրատի բարեկամը խորհրդի համար դիմեց նրան.
-Դու իմաստուն ես,ասա,խնդրում եմ,ես ամուսնանա՞մ,թե՞ ոչ:
-Երկու դեմքում էլ դու կփոշմանես,-պատասխանում է Սոկրատը 




Զենքը
Մի անգամ կիսագրագետ ու ինքնավստահ մի գրող Մարսել Պրուսին մենամարտի կանչեց և,տալով նրան իր այցետոմսը,ասաց.
-Թույլ եմ տալիս,որ դուք ընտրեք զենքի տեսակը:
-Հիանալի է,-բացականչեց Պրուսը:-Ընտրում եմ ուղղագրությունը:Դուք սպանված եք:


Կարպովը Եգիպտոսում
Եգիպտոսում մի առևտրական երկար ժամանակ համոզում էր Կարպովին գնել մի հրաշալի պապիրուս:Իրականում <<հրաշալի>> պապրիուսը  պատրաստված էր բանանի հոտած կճեպից և մեկ շաբաթ հետո շարքից դուրս պետք է գար:
Գրոսմայստերը տատանվում էր:Այդ ժամանակ եգիպտացին,ցանկանալով համոզել հյուրին,սկսեց գլուխ գովել,որ իր ռուս բարեկամը իրեն գրավոր շնորհակալություն է հայտնել:Կարպովը պապիրուսը գնելուց առաջ որոշեց կարդալ գրությունը:Այնտեղ գրված էր.<<Այս մարդուց ոչինչ մի՛  գնեք.նա խաբեբայի մեկն է>>: 

Դատարանում 
-Օրիորդ,բացատրե՛ք  հարգարժան դատարանին,թե ինչպես դա պատահեց:Կան վկաներ,որոնք պնդում են,որ վերջին ժամը Բելգիայի թագուհի Մարիա Աննայի վախճանից առաջ անցկացրել եք նրա հետ:
-Հավատացե՛ք,ես  ոչնչում մեղավոր չեմ:Մենք ոչ մի բառ չենք արտասանել:
-Երկու կանայք չեն կորող լռել մեկ ժամ շարունակ:
-Բայց  մենք շախմատ էինք խաղում:
-Եվ ինչպե՞ս  Դուք վշտացրիք թագուհուն,որ նա   սրտի կաթված ստացավ:
-13-րդ քայլում  ես կերա նրա ձին:Այստեղ Նորին մեծությունը վեր կացավ  բազկաթոռից և ասելով <<Ես ինձ վատ եմ զգում>>,անշնչացած վայր ընկավ:

ՎՐԵԺ
Անգլիացի հայտնի վիրաբույժ Լայստերը կեսգիշերին կանչվում է մի հարուստ հիվանդի մոտ:Զննելով նրան,Լայստերը հարցնում է.
-Դուք արդեն գրե՞լ եք Ձեր կտակը:
-Ոչ,- պատասխանում է հիվանդը:
-Այդ դեպքում պետք է անմիջապես կանչեք ձեր նոտարին և ձեր բոլոր ժառանգներին:
-Կարծում եք,որ իմ վիճակը այդքան ծանր է,-վախեցած հարցնում է հիվանդը:
-Ոչ մի վտանգ էլ չկա,-ասում է   վիրաբույժը,-սակայն ես չեմ ուզում միակ ապուշը լինել,որին կեսգիշերին դուք հանել եք անկողնուց:
Կարևոր մանրամասնություն
Ֆրանսիական ակադեմիայում գրականության մասին դասախոսություն էին լսում:
-Ֆրանսերենը անկում է ապրում 1769-ից,-ասում է մի տարեց գիտնական:
Վիկտոր Հյուգոն տեղից բարձրանում և ամենայն լրջությամբ հարցնում է.
-Բարի եղեք ասել,ժամը քանիսի՞ց:


Ցրվածություն
Լիսինգը հայտնի էր իր ցրվածությամբ:Մի անգամ երեկոյան,տուն վերադառնալով,բախեց իր դուռը:
-Պարոն պրոֆեսորը տանը չէ,-լսվում է ծառայի ձայնը պատուհանից:
-Ինչ արած,-ասում է Լիսինգը,-կգամ մի ուրիշ անգամ: 


Լավ ժամանակներ

Բ.Շոուին հարցրին,թե ո՞ր ժամանակներում կուզենար ապրել,եթե ապրելիս չլիներ այժմ:
-Ֆրանսիայում,Նապոլեոն Բոնապարտի  ժամանակներում,-պատասխանում է Շոուն:
-Ինչու՞,-զարմանում է հարց տվողը:
-Որովհետև այն ժամանակ միայն մի մարդ էր իրեն Նապոլեոն համարում:  
Լրագրողի այն հարցին, թե ինքը ինչ է մտածում Արևմտյան քաղաքակրթության մասին, Մահատմա Գանդին պատասխանել է.
- Կարծում եմ, որ դա լավ միտք է
ԵՍ  ԻՆՔՍ...
Ինչ-որ  տիկին  անկեղծության  պոռթկումի  մեջ  հայտարարեց.
-Եթե  Դուք  իմ   ամուսինը  լինեիք,ես  ձեր  բաժակի  մեջ  թույն  կլցնեի:
-Տիկին,եթե  Դուք  իմ կինը  լինեիք ,ես  ինքս թույն  կընդունեի:




ՈՎ  Է  ՄԵՂԱՎՈՐ
Շոուն        մարմնակազմվածքով  նիհար  էր:Օրերից  մի օր նա  պատահական հանդիպեց  իր ծանոթին՝ շատ գեր մի  մարդու: 
- Միստեր Շոու ,նայելով ձեզ կարելի  է մտածել,թե Անգլիայում սով է,-սրամտեց գիրուկը:
-Իսկ  ձեր  տեսքը բերում է  այն մտքին,որ դուք  եք  դրանում մեղավոր:


ԵՐԱԶԱՆՔ
-Ինչքան կցանկանայիք  վաստակել,որպեսզի  ինքներդ  ձեզ    երջանիկ  համարեիք:
-Այնքան,որքան  ես  վաստակում  եմ իմ  հարևանների  կարծիքով:



ԴՐԱԽՏ  և  ԴԺՈԽՔ
Ինչ-որ  ռազմատենչ  հոգևորական  նախազգուշացրեց  Շոուին,որ  վերջինիս ստեղծագործությունները  նրան  դեպի  դժոխք  կտանեն:
-Դա  ինձ  չի  վախեցնում,-պատասխանեց  Շոուն,-ԵՎ  դրախտը,և  դժոխքն  ունեն  իրենց  առավելությունները:Դրախտում  հոյակապ  եղանակ  է,իսկ  դժոխքում՝ընտրյալ  հասարակություն:

ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ-որ  պիեսի  հեղինակից  Շոուն պրեմիերայի  ներկա  գտնվելու  հրավեր  ստացավ:Սակայն  այդ  ուղարկված  է  եղել  առանց  մուտքի  տոմսի,իսկ  թատրոնում  էլ  շվեյցարը  հրաժարվեց առանց  տոմսի  նրան ներս թողնել:Միայն  թատրոնի  ադմինիստրացիայի  միջամտության  շնորհիվ  թյուրիմացությունը  հարթվեց:Ներկայացման  ավարտից  հետո  Շոուն,գտնելով   շվեյցարին,ով  չէր  ուզում  նրան  թողնել  թատրոն,տվեց  նրան  1  ֆունտ  ստեռլինգ՝ասելով.<<Ես  համոզվեցի,որ  ինձ  ներս  չթողնելով՝Դուք  իմ բարին էիք ցանկանում>>:



Լինկոլի պատասխանը
Մի  մեծամիտ  անգլիացի  Լինկոլնի հետ  զրուցելիս  ասում է.
-Ոչ մի անգլիացի  ջենտլմեն  իր  կոշիկները  չի  մաքրում:
-Մի՞թե,-զարմանում է  Լինկոլնը,-իսկ  ու՞մ  կոշիկներն  է  մաքրում:

Հուշարձանը
Երբ  իտալացի  մեծ կոմպոզիտոր  Ռոսինին  30  տարեկան  էր,Միլանի  քաղաքային  խորհուրդը  որոշեց  կենդանության  օրոք նրան  հուշարձան  կանգնեցնել:
 Խորհրդից  պատվիրակություն է  գնում  Ռոսինիի մոտ,խնդրելով,որ  նա  իր  համաձայնությունը  տա:
-Ի՞նչ  կարժենա  այդպիսի   հուշարձանը,-հարցնում  է  նա:
-Երեք  հարյուր  հազար  լիրա:
-Երեք  հարյուր  հազար լիրա,-բացականչում  է  Ռոսինին,-այդ  դեպքում  ես  ձեզ  հետևյալը  կառաջարկեմ.այդ  փողերը  տվեք  ինձ,և  ես  մինչև  կյանքիս  վերջը  ամեն օր  մի  քանի  ժամ  կկանգնեմ  Միլանի  գլխավոր  հրապարակում:


<<Դա  զուտ ճշմարտություն է>>
-Մաեստրո,ճիշտ  է,որ  դաշնակահար պետք  է  ծնվել,-մի  անգամ  Լիստին  է  դիմում մի  սկսնակ  դաշնակահարուհի:
Լիստը  ժպտում է.
-Դա  զուտ  ճշմարտություն  է,տիկի՛ն.չծնված՝հնարավոր չէ դաշնամուր  նվագել:

<<Որքա՜ն  ուրախ  եմ>>
Մի  անգամ Յոհան  Շտրաուսը,որը  արդեն հայտնի կոմպոզիտոր  էր,Վիեննայում հանդիպում է իր  վաղեմի  ընկերոջը,որի հետ  20 տարի առաջ  նստել  էր  դպրոցական  միևնույն նստարանին:
-Ա՜խ,Յոհան ,որքան ուրախ եմ հանդիպման համար.այսքան տարիների ընթացքում ինչո՞վ էիր զբաղվում:


Քաղաքավարի  հասարակությունը
Երիտասարդ,բայց  իր  նկատմամբ  մեծ  համարում  ունեցող  մի  տենոր,Կարուզոյին ասում է.
-Երեկ,օպերային  ներկայացման ժամանակ  իմ  ձայնը  հնչում էր  թատրոնի  բոլոր  հարկերում:
-Այո՛,-պատասխանում   է Կարուզոն,-ես  տեսա,թե  ինչպես է հասարակությունը  իր տեղը զիջում ձեր  ձայնին: 


Փիլիսոփայի պատասխանը
Գերմանացի  փիլիսոփա  Կանտին  հարցրին,թե  նրա  կարծիքով  ո՞ր  կանայք  են  ավելի  հակված  հավատարմության՝թխահերնե՞րը,թե՞  շիկահերները:
Կանտը  պատասխանեց.
-Ճերմակահերները:
Բեռնարդ Շոուի խորհուրդը
Մի  կին  հարցնում է  Շոուին,թե  ինչպես  պետք  է  գրել  նշանավոր  գրող  դառնալու  համար:
-Ձախից  աջ,-պատասխանում  է  Շոուն:


<Իսկ  դուք  գիտե՞ք>
Պյոտր    Իլիչ  Չայկովսկու Օդեսա  ժամանած օրերին՝թատրոնում մեկը  մյուսի  հետևից  նրա  օպերաներն  էին  ներկայացվում:
Փորձերից մեկի ժամանակ դիրիժորը,դիմելով  կոմպոզիտորին,ասում է.
-Պյոտր Իլյիչ,դուք գիտե՞ք,որ <<Մազեպայում>>զգացվում են <<Եվգենի Օնեգինի>> և  <<Պիկովայա դամայի>> նրբերանգները:
-Իսկ  դուք  գիտե՞ք մաեստրո,-պատասխանում է Չայկովսկին,-որ և՛ <<Մազեպան>>,և՛<<Եվգենի Օնեգինը>>,և՛ <<Պիկովայա դաման>> իմ  օպերաներն  են :

Տվենի  ցրվածությունը
Մարկ  Տվենը  հայտնի էր  իր   ցրվածությամբ:
Մի  անգամ,երբ նա  գնում էր  գնացքով,նրա կուպեն է մտնում հսկիչը:Տվենն սկսում է շտապ-շտապ  իր տոմսը որոնել բոլոր գրպաններում,բայց ապարդյուն:Վերջապես հսկիչը,որը դեմքով  ճանաչում էր  գրողին,ասաց.
-Լավ,մի անհանգստացեք:Կներկայացնեք ձեր տոմսը,երբ վերադառնամ:Իսկ եթե չգտնեք,դարձյալ մեծ դժբախտություն չէ:Դատարկ բան է:
-Ոչ,ինչպես թե դատարկ բան է,-առարկեց Տվենը:-Ես անպայման պիտի գտնեմ անիծված տոմսը,այլապես ինչպես իմանամ,թե ուր եմ գնում:

Комментариев нет:

Отправить комментарий