Միջոցառումներ

Շնորհավոր գիտելիքի օր...

Ժպիտներ,ծաղիկներ,գունավոր փուչիկներ,սև ու սպիտակ հագած գեղեցիկ պարմաններ ու պարմանուհիներ,հարազատ  դարձած ուսուցիչներ...
...կարծես օդում ավետվում է,որ  սեպտեմբեր է  ՝ասել է թե դպրոցն է կանչում.....Շնորհավոր գիտելիքի օր ....
Գիտելիքի տոնն ավետվեց նաև Գորայքի միջն. դպրոցի աշակերտների համար:Անցան ամռան ուրախ և անհոգ օրերն ու մենք նորից քո գրկում ենք՝սիրելի  դպրոց:Եկել ենք,ավելի հասուն,ավելի պատրաստակամ և եռանդով լի,եկել ենք քանզի գիտենք դպրոցի և ուսուցչի, գրի և դպրության արժեքն,եկել ենք՝  քո լույսից ջահ տանելու համար:

Գորայքում,իսկապես տոն էր,որը պարուրել էր աշակերտներին,նրանց ծնողներին, և  ուսուցիչներին :Յուրաքանչյուր սեպտեմբերի  առաջին զանգի,առաջին ղողանջի հնչյուններին կարոտով  սպասում են այն երեխաներն,որոնք նոր պետք է մուտք գործեն այդ աշխարհ:Աննկարագրելի գեղեցիկ էին նրանք...նրանց աչքերից հույսը,կայտառությունը և դեռևս անճանաչելի կյանքն էր առկայծում:Այդ չարաճճի յոթ  մանկիկների կրթման   և դաստիարակման դժվարին և պատասխանատու գործը վաստահվեց մանուկներին տառաճանաչ դարձնելու մեջ հմտացած,իր գործի գիտակ Ց.Արշավիրյանին:Հաջողություն ենք ցանկանում ուսուցչուհուն,աշակերտներին,ծնողներին  դպրության դժվարին ճանապարհն հաղթահարելիս:
Դպրոցականներիս համար շատ կարևոր և ոգևորող էր դպրոցի տնօրեն Մ.Թադևոսյանի ողջյունի խոսքն՝ուղղված աշակերտներին,ուսուցիչներին,ծնողներին և հատկապես առաջինցիներին:Յուրաքանչյուր սեպտեմբերի մեկ նոր սպասումի,հույսի օր է,բայց նաև նախորդ տարվա ձեռքբերումների գնահատման և ունեցածով ցնծալու օր է:Իսկ մեր ձեռքբերումները բազում էին և ակնառու:Այսպես,դպրոցի տնօրեն Մ.Թադևոսյանը հանձնեց գովասանագրերը գերազանց սովորող աշակերտներին՝չմոռանալով խրախուսակա նվերների մասին:<<Կենգուրու 2013>> միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակիցները ստացան հավաստագրեր:Մենք  ձեռքբերումներ ունենք ոչ միայն ուսումնական տարվա ընթացքում,այլ նաև արձակուրդներին՝ամառային
ճամբարներում:Դպրոցի աշակերտները ամռանը հանգստացել են Լոռվա Գուգարք ճամբարում և կարողացել են օգտակարը համատեղել հաճելիի հետ:Իրենց ակտիվ մասնակցության համար նրանք պարգևատրվել են հատուկ պատվոգրով:
Դպրոցի   հաջողությունների մեջ,անշուշտ,իր մեծ լուման ուներ նաև ֆիզիկայի ուսուցչուհի Վ.Առուստամյանը,ով տարիների անխոնջ աշխատանքից հետո մեկնել է իր վաստակած հանգիստը վայելելու:Մենք Ձեզ միշտ սիրով և երախտագիտությամբ կհիշենք :

Դպրոցին ողջնեցին  աշակերտները:Իրենց թոթով լեզվով ելույթ ունեցան   առաջին դասարանցիներն:Նրանք երգեցին,պարեցին,արտասանեցին:Ակնառու էր նրանց դաստիարակների  աշխատանքը:Գորայքի դպրոցում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել.ամեն տարի առային դասարանցիներն իրենց կյանքի առային և կարևոր  գիրքը ստանում են իրենց ավագ  ընկերներից՝ ավարտական դասարանի աշակերտներից:                                                                                                
Դե ինչ նոր ուսումնական տարվա հաջող ընթացքի համար լավ սկիզբը դրվեց  2013 թ. սեպտեմբերի  մեկով :Թող բոլոր օրերը նման լինեն այսօրվան՝ թող միշտ ժպտերես  և կարոտով  մտնենք դպրոց և դասարան:

Երեխաների պաշտպանության օրը իմ համայնքում...

Բարձրացնել համայնքաբնակների իրազեկությունը երեխաների իրավունքներրի վերաբերյալ և նրանց մասնակից դարձնել երեխաների պաշտպանության  օրվան նվիրված համայնքային միջոցառումներին:
 Հունիսի մեկը  երեխաների պաշտպանության միջազգային օրն է.
Երեխաները միայն այս մեկ օրը չէ, որ պետք է պաշտպանված լինեն. տոնն ուղղակի առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ երեխաներն էլ ունեն իրավունքներ և պաշտպանվածության կարիք:
Երեխաների  պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին`Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
 Այսօր ուզում եմ լինել երջանիկ,
   Ներել աշխարհի դավերն անհամար,
     Նկարել արև,տնակ ու ծաղիկ,
      Ուզում եմ լինել մանկան պես զվարթ...
 Ամառ է,տարվա եղանակներից ամենաջերմն ու ամենապայծառը,ամենալուսավորն ու ամենաարևայինը: Իսկ ամռան  առաջին օրը ՝հունիսի 1-ին,նշվում է աշխարհի ամենաբարի տոներից մեկը՝երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը ամբողջ աշխարհը  լցվում է փոքրիկների խինդով ու ծիծաղով, գունավոր փուչիկներով,հետաքրքրի միջոցառումներով...
Ինչպես ամեն տարի այս տարի ևս որոշվեց հունիսի մեկն նշել մեծ շուքով:  Կար նպատակ և նպատակին հասնելու համար  անհրաժեշտ էր երկարատև և նվիրումով աշխատանք: ԱԽ-ն սկսեց ձեռնամուխ լինել միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:
Միջոցառումները  իրականացվեցին մայիսի 27-ից  հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Միջոցառման շահառու խումբը  Գորայք համայնքի շուրջ 110 երեխաներն էին:
Հունիսի 1-ի միջոցառումները  պլանավորելու համար նախապես երեխաներից   կարծիքների հավաքագրում կատարվեց , թե  ինչպես կուզենային  նշել  տոնը:
Հրավիրվեց խորհրդակցություն համայնքային կառույցների (ՏԻՄ,մանկապարտեզ.ԵԱԽ,ԱԽ,ԾԽ,ՄԽ)ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում հստակեցվեց միջոցառումների պլանը հաշվի առնելով այն ցանկություններն , որոնք  արտահայտել էին երեխաները:
Այս ծրագրում <<Էյջ դի փի>> հիմնադրամը, ընդգրկվեց  որպես  համագործակից կառույց: <<Էյջ դի փի>> հիմնադրամի  հետ արդեն  երկրորդ տարին է, որ համագործակցում ենք: Հիմնադրամը համայնքում  իրականացնում է   տնտեսական աջակցության ծրագրեր: Սակայն նման ծրագրերում ևս սիրով իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու: պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ օրն համայնքի երեխաների համար  տիկնիկային թատրոն  
Անցկացվելիք միջոցառումների իրականացման պատասխանատվությունն ամբողջությամբ դրվեց ԵԱԽ վրա:
Միջոցառումների մեկնարկը տրվեց մայիսի 25-ին` կարևոր մի իրադարձությամբ, որն  էր համայնքի երեխաների մկրտություն(ավելի մանրամասն <<Համայնքային տոներ>>բաժնում):
Տոնական մթնոլորտը ապահովելու համար համայնքի հրապարակը  նորից
 զարդարվեց գունավոր փուչիկներովշղթաներով,գետնին նկարված հետաքրքիր պատկերներով, մանկան խինդ ու ծիծաղով: Գորայքում մեծ տոն էր,տոնորը թե՛ մեծերին,թե՛ փոքրերին ուրախություն էր բերել:
Միջոցառումների շարքն սկսվեց  ԱԽ –ի կողմից պատրաստած հաշվետվության լսումով: Յուրաքանչյուր հանձնախումբ ներկայացրեց  սեպտեմբերից մինչև  հունիս ընկած ժամանակահատվածում իրենց հանձնախմբերի կատարած աշխատանքները . ձեռքբերումները , բացթողումները , ինչպես նաև այն դժվարությունները , որոնք հանդիպել են աշատանքները կազմակերպելիս:
Այնուհետևաշակերտները դիտեցին տեսաֆիլմ  <<իմ իրավունքն>> թեմայով, 
որտեղ ներկայացված էր ՀՀ օրենքը երեխաների մասին և մի շարք հոդվածներ 
երեխաների իրավունքների մասով:
3-5-րդ դասարանների աշակերտների կողմից  կազմակերվել էր իրենց իսկ կողմից 
պատրաստված աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:
 Օրվա երկրորդ կեսին  սկսվեց  երկար սպասված միջոցառումների շարքը: Երեխաները 
ուրախ երգում ու պարում էին,մասնակցում կազմակերպված հետաքրքիր ու տարբեր 
խաղերի: Մեծերն էլ անմասն չմնացինԱԽ  անդամները կատարեցին իրենց կողմից 
ընտրված ուրախ մի երգ: 
Այդ օրն մեր համայնքում հյուր էին ԳՈՒՄ հկ-ի աշխատակիցներն, որոնք մանուկների 
համար ստեղծեցին մանկության պատ կոչվող անկյունն: Երեխաները  թղթերի վրա գրեցին 
իրենց  ամենանվիրական ցանկությունները և ամրացրեցին այդ պատին:  Երեխաների ցանկությունները ամփոփվեցին և ներկայացվեց  համայնքի ղեկավարին` հետագայում հնարավորինս իրականություն դարձնելու նպատակով:
Երեխաների ցանկություններով/ գրված փուչիկների վրա/ համայնքում մի  ծառ  զարդարվեց:
Դա երեխաներին շատ ուրախացրեց:Անակնկալներն ու հետաքրքիր դեպքերը հաջորդում էին 
մեկը մյուսին:
<<Էյջ դի փի>> հիմնադրամի   աշխատակիցներն  այդ  օրն այցելեցին համայնք:Նրանց կողմից  համայնքի 1-4-րդ դասարաների աշակերտներին /24 աշակերտ / տրամադրվեց գրենական պիտույքներ:  Բայց սա միակ անակնկալը չէր  նրանց կողմից: համայնքի երեխաները շատ  ուրախացան, երբ   նրանց հետ հյուր եկան <<Մաշան ու իր ընկերները>>:
Օրը հիասքանչ էր, երեխաների ծիծաղն ու ժպիտն ինքնաբուխ և անկեղծ:
Տոնդ շնորհավոր ,սիրելի փոքրիկ,
     թող այն լինի միշտ պայծառ ու միշտ անակնկալներով լի:
Մաղթում ենք բոլոր երեխաներին անհոգ, երջանիկ ու խաղաղ մանկություն,,,,









ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Իմ իրավունքների մասին գրելու առիթը մտորումների տեղիք տվեց: Ես գիտեմ,  որ 
մենք` երեխաներս, ունենք օրենքով ամրագրված իրավունքներ: Մենք ունենք անվան, 
ազգանվան, խնամքի և առողջության պահպանման իրավունք:պետությունը և մեր 
ծնողները հոգում են , որ մենք ոչնչի կարիք չունենանք:Մենք գիտելիքների մեծ պաշար ենք 
կուտակում  ուսումնառության տարիներին, մասնակցում տարաբնույթ միջոցառումների և մրցույթների: 
Իսկ ամառային  ճամբարներն անմոռանալի օրեր են պարգևում մեզ: Մենք , այս բոլորը վայելով, 
չենք էլ մտածում , որ դրանք մեր իրավունքներն են` կրթության, հանգստի:
Այսօր  աշխարհի  շատ երեխաներ  բազում  արհավիրքների միջով են անցնում: Պատերազմները, աղքատությունը հիվանդությունները շատերին դարձնում են անտուն, որբ, սոված և անօգնական: Անչափահաս  շատ երեխաներ  այսօր աշխատում են մի կտոր հաց վաստակելու  համար, իսկ դպրոց հաճախելնը նրանց համար երազանք է : Շատ երկրներում իմ հասակակիցներն ենթարկվում են տարատեսակ բռնությունների: 
Այս ամենը  վկայում է, որ  երեխաների իրավունքներն ու շահերը շատ հաճախ  ոտնահարվում են, անտեսվում:
Ցավալի է , իհարկե:
Ես մեծանում եմ` ծնողներիս  սերն ու հոգատարությունն վայելելվ,  հաճախում եմ դպրոց 
 և ստանում կայուն գիտելիքներ  իմ սիրելի ուսուցիչների շնորհիվ: Շրջապատված եմ 
լավ  ընկերներով, որոնց շատ հարգում եմ:
Ես այս բոլորն ունեցել եմ, սակայն երբեք չեմ մտածել որևէ իրավունքի կամ օրենքի մասին: 
Ու երկար   մտորումներից  հետո հասկացա, այնտեղ, ուր կա խաղաղություն,սեր,
հարգանք, հոգատարություն `<<օրենքն>> ու <<իրավունքը>> անելիք չունեն:           
                                                                                                                        Վ Պետրոսյան



                                       Վերջին Զանգ....
                    


«Մամ վերնաշապիկս արդուկի, գնամ մազերս սարքեմ գամ», «Էսօր կարգին քսվելու եմ», «Էս գալստուկն էլ ներվերիս վրա ազդեց չեմ կարում կապեմ... մի խոսքով չեմ կապում», «Մամ  յուպկայիս գիծը ծուռա» , «Զանգը մոռացա կպցնեմ», « Սիրու՞ն եմ» , «Վայ վախենում եմ բառերս մոռանամ»… 
 Արտահայտություններ, որոնք լսվում են հայ շրջանավարտների շուրթերից մայիսի 24-ի առավոտյան: Բոլոր շրջանավարտները՝ աղջիկ թե տղա, այնքան խառնված են այդ օրը, տեսնես ի՞նչ կա, որ այդպես խառնվել են: «Ո՞նց թե ինչ կա. Վերջին զանգս ա, էսօր իմ օրնա, ամբողջ օրը քեֆ ենք անելու»,- կասեին մեր ցնցախառն երիտասարդ շրջանավարտները: Հիրավի, նրանց ուրախությանն ու ոգևորությանը չափ ու սահման չկա, բայց, չնայած դրան կանգնում են բեմում ասում, խոսում, ծիծաղում, վերջում էլ հուզվում:
12 տարի սովորելուց հետո եկավ հրաժեշտի պահը... պահ, երբ բոլորի հույզերն ու զգացմունքները միախառնվում են, երբ բոլորն ունենում են աննկարագրելի զգացողություններ` հոգիդ լցվում է ուրախությամբ և տխրությամբ, երբ միևնույն ժամանակ և՜ ուրախ ես, և՜ տխուր: Իհարկե շատ դժվար է պատկերացնել կյանքն առանց դպրոցի, ուսուցիչների և դասընկերների, քանզի 12 տարի անընդմեջ  տեսնում էիր նրանց: Դպրոցը դարձել էր երկրորդ տունդ, դասընկերներդ` քույրերդ ու եղբայրներդ, իսկ ուսուցիչներին սիրում էիր ծնողներիդ պես:
Այսօր  Գորայքի միջնակարգ դպրոցում նույնպես  եռուզեռ էր:Բոլորն անհամբեր միջոցառման էին սպասում.անհամբեր էին,որովհետև շատ  արտասովոր <<Վերջին Զանգ>>  կամ ինչպես իրենք ՝տասներկուերորդցիներն էին ասում <<Վերջին դաս>> էր:Մեր շրջանավարտները ընդամենը  երկուսն էին՝ Լևոնը և Լիլիթը: Երկուսն էլ շատ խելացի  ու բանիմաց:Դե  նրանց կազմակերպած  <<Վերջին դասն>> էլ՝  հետաքրքիր ու բովանդակալից:Ավանդույթի համաձայն նրանք գնացին Սյունյաց աշխարհի դարպասների՝ Զանգերի մոտ:Շուտով սկսվեց երկար սպասված  միջոցառումը:Հոսեց  շնորհակալությունների,շնորհավորանքների և բարեմաղթանքների  շարքը:Բոլորն  էլ  հուզված  էին,բայց միաժամանակ ուրախ ու երջանիկ.. 
 Ուրախ եղեք սիրելի՜ շրջանավարտներ , քանզի այսօր ձեր օրն է, այս օրվանից հետո ձեր կյանքում կսկսվի մի նոր փուլ, որտեղ պետք է կարողանաք դրսևորել ձեզ: Մի՜ ասեք ոչինչ, միայն վայելեք. վայելեք այս օրը, այն այլևս չի կրկնվի:
Շնորհավոր <<Վերջին Զանգդ>> սիրելի՛ շրջանավարտ... Թող քո նոր կյանքում քեզ շրջապատեն հաջողությունն ու երջանկությունը, հաստատակամ քայլերով ընթանաս առաջ դեպի քո նպատակների իրականացում... 

Գարունը այնքան ծաղիկ է վառել
                                        Գարունը այնքան ծաղիկ է վառել
Գարունը այնպես պայծառ է կրկին...
Գարուն,ծաղիկներ...բառեր,որոնք միշտ համադրվում են,որոնք այնքան հաճելի են ունկնդրի համար:Բայց սրանք լոկ բառեր չեն,այլ երևույթ,իրականություն,որ յուրաքնչյուր մարդու սրտում ջերմություն ու գորովանք է լցնում:Մանուկներին էլ ավելի են գրավում նմանատիպ հրապույները:
Մանուշակ,վարդ,կակաչ,
մեխակ ,նարգիզ...ահա այն ծաղիկները,որոնք միաձուլվել էին մեր դպրոցի 2-րդ դասարանցիներ՝ Տիրանի,Էրիկի,Միլենայի,Նունեի և
Վանուշի հետ և շքահանդես կազմակերպել:Շատ բովանդակալից, գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել  դասղեկ ընկեր Կարապետյանը:Դե,իսկ երեխաները դա իրականություն էին դարձրել:Նրանք ծլվլում էին թռչունների պես,բզբզում մեղուների նման,դայլայլում ինչպես սոխակ և շուրջը լցնում անուշ բույրով:Գարնան տեսարան ,գարնան տոնահանդես...
                                 Փառավոր հաղթանակների օրը...
Մայիսի 9-ը իրոք հաղթանակների օր է հայ ժողովրդի համար. այդ օրը տոնում ենք   Հայրենական պատերազմում տարած հաղթանակը  և Շուշիի  ազատագրումը:1941թ-ին սկսվեց  Հայրենական պատերազմը,որին մասնակցեցին նաև մեծ թվով հայորդիներ:ԽՍՀՄ ժողովուրդները առաջնորդվում էին <<Ամեն ինչ հաղթանակի համար>>
կարգախոսով:Շատերը ետ չեկան,բայց...եղավ այդ հաղթանակը,որը տոնում ենք այսօր:
Այս հաղթանակից տարիներ անց,արդեն 1992թ-ին   հայ ժողովուրդը կրկին հաղթանակ գրանցեց՝Շուշին ազատագրելով:Մենք այս հաղթանակը ձեռք բերեցինք արյան գնով:Եվ ահա այսօր  մենք գլուխ ենք խոնարհում նրանց սուրբ հիշատակի առջև,ովքեր հերոսաբար զոհվեցին,որ մենք ազատ ապրենք...
ԱԽ-ն այցելություն էր  կազմակերպել մայիսի 9-ին  զոհված ազատամարտիկների հուշարձանին:Այցի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակ դրեցին համայնքում գտնվող հուշարձանին:Աշակերտները,ողջ ուսուցչական անձնակազմը և համայինքի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեցին մեր հերոսներին:Գեղեցիկ
միջոցառում էր կազմակերպվել. աշակերտները երգում,պարում  էին,ասմունքում հաղթանակի բանաստեղծություններ:Այնուհետև մեծ խնջույք կազմակերպվեց:Բոլորն էլ ուրախ էին...ուրախ էին,որ ապրում են այսպիսի հաղթանակներով լեցուն  հայրենիքում:
Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին,մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին...


http://www.youtube.com/watch?v=qwD6ubbCB84
                           

                               Մեր մրցանակակիրները
Հանրապետությունում մեկնարկեց 2012-2013 ուստարվա առարկայական օլիմպիադաները,որին անմասն չմնաց նաև Գորայքի միջնակարգ դպրոցը:Ուսուման առաջավորներ  Լիլիթ Անտոնյանը,Վահե Պետրոսյանը և Լիլիթ Գևորգյանը շրջանային փուլում իրենց փայլուն գիտելիքներով հանդես գալով՝իրավունք ստացան մասնակցելու  երկրորդ մարզային փուլին:Այստեղ ևս նրանք աչքի ընկան իրենց խոր գիտելիքներով՝նվաճելով մրցանակային տեղեր:8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Գևորգյանը<<Հայ եկեղեցու պատմություն>>առարկայից մարզային փուլում գրավեց 2-րդ տեղը և սիրով պատրաստվում է մասնակցելու 3-րդ(հանրապետական)փուլին:
Կարծում ենք,այստեղ նույնպես նա կցուցաբերի փայլուն գիտելիքներ՝բարձր պահելով հարազատ գյուղի և դպրոցի պատիվը:Իսկ 12-րդ դասարանի աշակերտուհի  Լիլիթ Անտոնյանը <<Հայ գրականություն>>առարկայից գրավեց 3-րդ տեղը և արժանացավ մարզպետարանի կողմից խրախուսական մրցանակի ու դիպլոմի,որի համար երախտապարտ ենք հայ գրականության ուսուցչուհի Ս.Ավագյանին և հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ա.Աղաբեկյանին,ովքեր հոգու անմնացորդ նվիրումով իրենց սաներին են տալիս անսպառ գիտելիքներ:
Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին և ցանկանում,որ հաջորդ տարում նրանց թիվն ավելանա և մեր պատվո տախտակը ողողվի նոր դիպլոմներով ու գովասնագրերեով:Չէ՞ որ  գիտելիքը ուժ է...

                                ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ
Հայ գիր,գրականություն,դպրություն  ու լուսավորություն…ահա այն անմար և անշեջ կրակն,որն հայ մարդու անբաժան ընկերն է եղել,որն դարեր ի վեր լուսավորել է խավարի և մթության,դժվարին ու անելանելի ժամանակներում  գտնվող  հային,եղել  նրա  միակ հույսն  ու ապավենը:
  Մեսրոպյան գրերին ամուր կառչած  հայն կարողացավ դիմանալ դարերի ահեղ փորձությանը:Հայ լինել,հայեցի կրթվել…սա առաքինություն է,որ ի  վերուստ տրված է հային:Առաքինություն,որ դրված  է հայ ուսուցչի ուսերին:Օրերս էլ մենք ականատես եղանք մի միջոցառման,ուր հայ մանկիկն իր թոթով  լեզվով արտասանում  էր,երգում,հեքիաթ ասում մայրենի լեզվով:Գորայքի միջնակարգ դպրոցում տառաճանաչության տոն էր:Եվս մի սերունդ  Ջուլետա  Գևորգյանի ուսուցչությամբ   յուրացրեց մայրենի լեզվի ոսկեղնիկ տառերն:Տառաճանանչ դարձած մանկիկների լեզվով խոսեցին Քազ Նազարն,Ուստիանը:Նրանաք խոսում էին վարժ ու սահուն:Այբբենարանին նվիրված տոնն տեղի ունեցավ նախակրթարանում,ուր մեկ տարի առաջ նրանք դեռ ծանոթ չէին հայ տառին և իրենց անբաժան դարձած ընկերոջը՝գրքին:Ամենքն ուրախ էին,լույսով ճառագված:Ոգևորված  էին նախակրթարանի սաներն,որոնք նայում էին տառաճանաչ դարձած  ընկերներին և երազում այն օրվա  մասին,երբ իրենք էլ կսովորեն հայոց գրերը:
Շնորհավոր տառաճանաչությանդ տոնն ,հայ մանկի՛կ,թող կրթության և գիտության լույսն փարոս դառնա քո կյանքի  ճանապարհին:
Այբբենարանի էջերն թերթեց ևս մեկ սերունդ`

·         Ռաֆայել  Կարապետյան
·         Նորա  Մովսիսյան 
·         Սարգիս  Եփրեմյան
·         Անահիտ  Գրիգորյան
·         Վարդան Գևորգյան
·         Նազելի  Հակոբյան
·       Նարեկ Դանիելյան

ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
Ինչպես  ամեն տարի,այս
տարի ևս Գորայքի միջնակարգ դպրոցում մեծ շուքով  նշեցինք Փետրվարի 21-ը՝մայրենիի պահպանման օրը: Թե՛ ուսուցիչները և թե՛  աշակերտները  ակտիվորեն էին նախապատրաստվել  մեր ոսկեղենիկ լեզվի անաղարտությանն ու պահպանմանը նվիրված  միջոցառմանը:Տոնականորեն զարդարված դասասենյակում   լսվում էր<<Մեր հայոց լեզուն>>երգի մեղեդին:Երգի հնչյունների ներքո  ելույթի մասնակիցնեը ՝տոնականորեն հագնված,գրավեցին իրենց տեղերը:Միջոցառումն սկսվեց <<Ա՜խ,լեզու՜ն,լեզու՜ն,լեզուն  որ չլինի,մարդը ինչի՞ նման կլինի…Ձե՛զ եմ ասում, Ձե՛զ ,հայոց նորահաս երիտասարդք ,տասը լեզու իմացեք ,բայց Ձեր լեզուն Ձեր հավատը ղայի՛մ բռնեցեք…>>հայ մեծ լուսավորչի պատգամով:Այնուհետև միմյանց հաջորդեցին   ասմունքը և երգը,ասույթն  ու  բեմականացումը՝նվիրված մեր սուրբ մայրենիին:Ելույթի մասնակիցները կոչ էին անում անաղարտ պահել  մայրենին ու հարստացնել մեր բառապաշարը:Հանդիսատեսին շատ դուր եկավ տեսանյութը՝ասույթներով և թևավոր խոսքերով համեմված:Իսկ առավել ուսուցողական ու դաստիարակչական  էր ցուցադրված մուլտֆիլմը ,որի բովանդակությունն էր հայոց այբուբենի շնորհիվ հայ ազգի փրկությունն ու գոյատևումը:
Աշակերտները ասմունքումէին հնչեղ ու առոգանությամբ,ոգևորված էին  ու բարձր  տրամադրությամբ:4-րդ դասարանցիների բեմականացման գլխավոր հերոսը<<Մեսրոպ Մաշտոցն>> էր,ով պատգամում էր սիրել,աչքի լույսի պես պահել-պահպանել մեր հազարագանձ,մեր ոսկեզօծ այբուբեն ու մայրենին:Միջոցառման կազմակերպիչներ  Ց.  Արշավիրյանի և Ա.Հարությունյանի  եռանդուն ջանքերով միջոցառումը ծառայեց իր նպատակին,ու  հանդիսատեսը ցերեկույթից ստացավ մեծ բավականություն:






Комментариев нет:

Отправить комментарий