Կյանքի բովից պոկված մի էջ...

Հետաքրքրասեր Նյուտոնը...

Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով, որի արդյունքում նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված էր և նրան մերժեցին:
Ընթրիքի ժամն էր, այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Քիչ հետո ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:
Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց այցելուին սպասեցնելու համար:
_ Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներեք ինձ, եթե ընթրեմ. դրանից հետո Ձեր ծառայության տակ կլինեմ:
Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.
_Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք:Եթե փաստերն այլ բան չվկայեին,ես կպնդեի որ դեռ չեմ ընթրել :
Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:


Հրաչյա Աճառյանի կատակը...


Մի օր՝ առավոտյան, Հրաչյա Աճառյանը հանկարծ զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ, աշխատում վեճը բորբոքել միանգամայն անտեղի: Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել: Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում և խանդաղատանքով ասում. 
-Կատակ էր, Սոֆիկ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ի՞նչ անծանոթ բառեր կան:
-Դե ասեիր, էլի, ինչո՞ւ էիր կռիվ սարքում:
-Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի, ոչ մի բառ չասացիր...


Հովհաննես Այվազովսկու առաջին ամուսունությունը
1848 թ. ամռանը Հովհաննես Այվազովսկու կյանքում տեղի է ունենում նշանակալից մի իրադարձություն. նա ամուսնանում է: Ամուսնությունն այնքան արագ ու անսպասելի է լինում, որ նրան ճանաչողներից շատերը մնում են զարմացած: Ինքը` Այվազովսկին, խոստովանում է, որ «երկու շաբաթում ամեն ինչ վերջացած էր … Ես ամուսնացա որպես իսկական արտիստ, այսինքն` սիրահարվեցի, ինչպես երբեք»:
Այդ ամուսնությունն իսկապես բանաստեղծական էր, արտիստիկ: Պետերբուրգում ազնվական ընտանիքի տարեց մի այրի, որը ճանաչում ուներ հասարակության մեջ, Այվազովսկուն առաջարկում է նկարչություն դասավանդել իր երկու աղջիկներին: Այդ աղջիկները, ինչպես ասում են, «ամուսնացնելու տարիքի» էին և ստանալով տնային լավ դաստիարակություն, միաժամանակ Անգլիայից Ռուսաստան եկած շոտլանդուհի դաստիարակչուհու մոտ պարապում էին անգլերեն ու դաշնամուրային երաժշտություն: Նկարչությունը նրանց սիրած զբաղմունքն էր, և Այվազովսկու պես հանրահռչակ ուսուցիչ ունենալը նրանց ավելի է կապում գեղեցիկ արվեստների հետ:
Կարճ ժամանակում տիրապետելով ջրանկարչությանը` օրիորդները հոգնած պահերին իրենց առանձնատանը կազմակերպում են երաժշտական երեկոներ, որոնց մասնակցում են նաև Այվազովսկին և տնային դաստիարակչուհին: Այդ երեկոները երբեմն շատ երկար են տևում, իսկ ջութակ նվագող նկարիչն այնքան ուշադրություն է ցուցաբերում այրի տանտիրուհու նկատմամբ, որ վերջինս սկսում է ենթադրել, թե իր աղջիկներից որին նախապատվություն կտա անվանի նկարիչը, ներքուստ մտածելով, որ այդ ամենը կատարվում է հենց այդ նպատակով …
Բայց մեծ է լինում բոլորի զարմանքը, երբ Այվազովսկին առաջարկություն է անում դաստիարակչուհի Ջուլիա Գրեսին` լութերադավան շոտլանդուհուն: Շուտով նրանք մեկնում են Ղրիմ:
Այդ շտապ, չկշռադատված ամուսնությունը կատարվում է Ղրիմի հայոց եկեղեցում, հայկական ազգային սովորությամբ, պայմանով, որ նրանցից ծնված երեխաները նույնպես պետք է մկրտվեն «հայկական սուրբ ավազանում»: Այդ մասին վկայում է հենց ինքը` Այվազովսկին. «Ամուսնացյալ յամի 1848-ի 15 օգոստոսի ընդ Յուլիա դստեր Յակոբայ կռևս անգղիացւոյ լութերականի, - գրում է նկարիչը 1870 թ. հունիսի 10-ին Էջմիածնի սինոդին, - բայց պսակեալ և ի մերումս հայաստանեայց եկեղեցւոց` պայմանով մկրտել զզավակունս մեր ի նմին հայկական սուրբ ավազանի»:

Մանուկ Աբեղյան <<Ինձ հետ խոսում են միայն հայերեն>>
Մանուկ Աբեղյանը  հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ  Էր։Որքան էլ զարմանալի է,նա  խոսում էր իր լեզվի <<անվարժության>> մասին:Հայկական գիտությունների ակադեմիայի հանդեսին իր ողջյունի խոսքում դա ևս մեկ անգամ շեշտում է.<<Ես ուզում եմ,որ հարգենք ու լավ սովորենք մեր մայրենին,խոսենք հայերեն,այն հայ  ժողովրդի պահպանիչն է ու մեծագույն հարստությունը:Պետք է սիրով վերաբերվենք նրան>>:
Խոսքը,պարզ է,չէր վերաբերում լեզվի օրենքներին,այլ արտահայտչական միջոցներին:Նա ավելի ճկուն,ավելի հարուստ լեզվի կարիք էր զգում...:
...Մանուկ Աբեղյանը հանգստանում էր Արզնիում:Առողջարանի գլխավոր բժիշկ Մադաթյանը,մի կիրթ անձնավորություն,լինելով թիֆլիսեցի լավ չէր տիրապետում գրական լեզվին,վախենում էր սխալներ անելուց, ուստի մտավորականների հետ խոսելիս գերադասում էր ռուսերենը:Եվ ահա մի օր բժիշկը մտնելով սենյակ՝Աբեղյանին դիմում է ռուսերեն.
-Զդռաստվույտե,տովարիշչ Աբեղյան:Կա՞կ  չուվստվույտե սեբյա:
Աբեղյանը հանդիստ վեր է կենում տեղից,բարևում է և հայացքն ուղղելով Մադաթյանին՝ ասում.
-Բժի՛շկ,ինձ հետ խոսում են միայն հայերեն:
Մադաթյանն անակնկալի է գալիս,կարմրում,շփոթությունը ծածկելու համար  ժպտում է և շարունակում իր թերի  գրական հայերենով  հարցնել Աբեղյանի որպիսությունը,հետաքրքրվել գանգատներով:Աբեղյանը շնորհակալություն է հայտնում հոգածության համար և բժշկի գնալուց հետո դառնալով ընկերոջը՝ բացատրում է վրդովմունքի պատճառը.
-Ես բնավ դեմ չեմ,որ հայ մտավորականներն իմանանն օտար լեզուներ և խոսեն այդ լեզուներով,-ասում է լեզվաբանը:-Ես ինքս մի քանի լեզու գիտեմ,սակայն ուզում եմ,որ հարգենք   և լավ սովորենք մեր լեզուն,որովհետև եթե  մեր մտավորականները  չխոսոեն մայրենի լեզվով՝չի զարգանա ո՛չ մեր լեզուն,ո՛չ մեր մշակույթը...Լեզուն նախապայմանն է ազգային  մշակույթի:Իսկ մեզանում շատերն այդ չե՛ն գիտակցում...Եվ ահա բժիշկն մեր մշակույթին օգտակար լինելու համամար պետք է լա՛վ իմանա իր մայրենի լեզուն,և եթե չգիտի ՝սովորի...  

Յան Կուբելիկ.<<մի հասարակ չեխ>> հրաշամանուկ
Շատ ծաղիկներ է աճեցրել Ոսկե Պրահայում Յոզեֆ  Կուբելիկիը՝երբեմնի ջութակահարը:Բայց նրա կյանքի մեծագույն արարումը եղավ որդու՝Յանի հռչակի տարածումը աշխարհով մեկ:
1924-ի հունվարի 3-ին Վենետիկի համերգասրահներից մեկում բազմության մեջ առանձնանում էին հնչյունի և պոեզիայի 2 հսկաներ՝չեխ ջութակահարը՝Յան Կուբելիկը,և
հայազգի պոետը՝Ավ.Իսահակյանը.մեկը բեմում էր,մյուսը՝դահլիճում:
Այդ օրվա հուշերով են շաղախված Վարպետի այս տողերը.
Լորենիների տակ
Մտորում էին լուռ,
Հեռվում մի ջութակ
Հեծեծում էր տխուր... 
Յանը ջութակ նվագել է 4 տարեկանից՝հոր ուսուցչությամբ:Հրաշամանուկի անխոնջ նվիրումն ու աշխատասիրությունը շուտով տվեցին առաջին պտուղները.աչքի ընկավ դպրոցական համերգներում,իսկ 10-ը տարեկանում արդեն Պրահայի կոնսերվատորիայի  սան էր:Յանի ուսուցիչը համոզված էր ,որ նա կգերազանցի Պագանինին:Շուտով իտալացի մեծ ջութակահարի թոռը նրան  ընծայեց Պագանինի նկարը և մազերից մի փունջ:
Կուբելիկը ստեղծել է նաև երաժշտական  կտավներ:Դրանցից է 1937 թ-ին գրված <<Ամերիկյան սիմֆոնիան>>՝բաղկացած ջութակի 6 կոնցերտնեից:Կյանքի վերջին տարիներին նա հանդես էր գալիս ջութակահարուհի դստեր և դիրիժոր որդու հետ:Յանի վերջին համերգը նվիրված էր մոր մահվան տարելիցին.կատարեց մոր սիրած <<Դոբրինոց>> երգը:
Այդ համերգից  մի քանի ամիս անց Յան Կուբելիկը մահացավ:
Վիլյամ Սարոյան



Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը
- Ուսկի՞ց կուգաք...
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
-ՈՒսկի՞ց կուգաք...
- Ապագայից,- ասացին աղջիկները:
Ծիծաղեց:
-Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ:
Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:
- Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան...
Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալոի հատկություն ուներ: Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:
Շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.
- Քու անուն ի՞նչ է...
-ԼԱ- ՈՒ- ՐԱ,- վանկ- առ- վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:
Հետո հաճախ էր հիշում նրան:
-Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա... Քեֆս եկավ... Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան...




Զվարճալի դեպք Պարույր Սևակի կյանքից


Զվարճալի դեպք Պարույր Սևակի կյանքից
Մի անգամերբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինումորոշում է նստել առաջին պատահած մեքենանորը կկանգնիՄի երկու մեքենա են անցնումմինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերածհալից ընկած “Պոբեդա”,- գրում է Վարդգես ԲաբայանըՊարույրը նստում է վարորդի կողքինհետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակՎարորդըքթի տակ խնդմնդալովհարցնում է.
-Ի՞նչ է միջինը:Սևակը որսում է ծաղրը և ասում.
-
Նավթալին:
-
Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:
-
Պե՞տք էվերցրու լցրու ավտոյիդ վրացեցը չուտի
-
Էս էլ որ չլիներպարախոդո՞վ էիր գնալու:
-
Չէ’, ինչո՞ւէշախոդով:
-
Դրա շինողը սա՞ղ է,- Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը:
-
Չէ’, մեռել է:
-
Ափսո՜ս
-
Ի՞նչն է ափսոս:
-
Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:
Որ շատ ես ուզումմեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու’, հա՜ ծխիԾիծաղում ենԱյդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև ԱրտաշատԵրբ իջնում ենՊՍևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանըու նրանք ջերմորեն գրակախառնվում են:
-
Ախպոր պես ասա’, ո՞վ է,- Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:
-
Պարույր Սևակը:
-
Վայ ամա՜նխայտառակ եղա,-ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:
-
Ա՜յ տղաարի’ փո՜ղդ ստացիրո՞ւր ես փախչում,- ծիծաղելով ձայնում է Պարույրը:


ԳԱԲՐԻԵԼ  ԳԱՐՍԻԱ  ՄԱՐԿԵՍ

Կոլումբիացի  գրող,նովելիստ,սցենարիստ,լրագրող:Իսպանախոս  աշխարհում  հայտնի  է  նաև  Գաբո՝Գաբրիելի  կրճատ  անվամբ:Գրականության բնագավառում  Նոբելյան  մրցանակի  դափնեկիր:Առավել  հայտնի են  նրա <<Սերը ժանտախտի  ժամանակ>>,<<Գնդապետին  ոչ  ոք  չի  գրում>>  վեպերը:Գրողին համաշխարհային  հեղինակություն է  բերել ու լատինամերիկյան  և  համաշխարհային  գրականության գլուխգործոց է  համարվում  <<Հարյուր  տարվա  մենություն>>վեպը(1967թ.):

ԱՅՍՊԵՍ  ԳՐՎԵՑ<<ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ  ՄԵՆՈՒԹՅՈՒՆ>>ՎԵՊԸ
<<...Ես  ունեի  կին և  երկու  երեխա:Ես  աշխատում էի  գովազդող  մենեջեր  և  խմբագրում  կինոբեմագրեր:Բայց  գիրք  գրելու  համար  անհրաժեշտ  էր  հրաժարվել  աշխատանքից:<<Հարյուր  տարվա  մենություն>>վեպն  սկսելուց  մի  քանի  օր  առաջ  մեքենա  էի գնել:Ես  գրավ  դրեցի  մեքենան  և  գումարը  տվեցի  կնոջս՝Մերսեդեսին՝ենթադրելով,թե  դա  կբավականացնի գիրքը  գրելու  6  ամսվա  ընթացքում:Սակայն   գիրքը գրելու համար  ինձ  պետք եղավ  մեկուկես  տարի:Ամեն օր այսպես  թե  այնպես  նա  ինձ  համար  հայթայթում էր   թուղթ,սիգարետ,ամեն  բան,ինչ  անհրաժեշտ էր աշխատանքի  համար:Երբ  դրամը  վերջացավ,նա  ինձ  ոչինչ   չասաց:Ավելին՝ինձ  համար  մինչև  հիմա  գաղտնիք  է  մնում,թե  ինչպես է նա  կարողացել համոզել  մսագործին,որ  պարտքով  միս  տա,հացավաճառին՝հաց տա  և ինչպես է  համոզել  տանտիրոջը,որ  9  ամիս  բնակվարձ  չվերցնի:Երբ  գիրքն  ավարտված  էր,պարզվեց,որ մենք  մսավաճառին  պարտք  ենք  5000 պեսո  հսկայական գումար:Շրջապատում խոսում  էին,որ ես  շատ  կարևոր գիրք  եմ  գրում,և  բոլոր կրպակատերերը  ցանկացան  մասնակցության իրենց  բաժինն  ունենալ:Բնագիրը  հրատարակիչին  ուղարկելու համար  անհրաժեշտ  էր  160  պեսո,իսկ  մնացել  էր  80-ը:Այդ   ժամանակ  ես գրավ  դրեցի  հարիչը  և  Մերսեդեսի ծամհարդարիչը:Իմանալով այդ  մասին՝  նա  ասաց,<<Միայն այդ  էր  պակաս,որ   վեպը  վատը լինի>>:
Վեպի  տպագրությունից  հետո  ամեն ինչ  ինձ  համար  միանգանայն այլ  տեսք  ստացավ:Որովհետև  փառքը  միշտ  աղավաղում է  իրականության  զգացողությունը>>:


              ՀՈՎՀԱՆՆԵՍ   ԹՈՒՄԱՆՅԱՆ
                                                                                                                           
Թումանյանը  ընտանիքի  անդրանիկ  երեխան  էր:Մայրը  ասում  էր.<<Գիշեր-ցերեկ   ձեռներիս  ենք  պահել  ես ու  իմ  սկեսուրը:Օրորոց  չենք  դրել,ոչ  էլ  ճոճի  մեջ,որ   միտքը  պայծառ  մնա,չօրորվի>>:Թեպետ  լավ են  պահել,բայց  լացկան  երեխա  է եղել:
Տեր  Թադեոսը՝հայրը,Լոռու   առաջադեմ  մարդկանցից  էր,գյուղի  աչքի  ընկնող   հասարակական  գործիչներից:Նրա  օրով է  գյուղում  գործածության մեջ  մտել  կաղամբը,կարտոֆիլը:Նա  էր  առաջին  լամպը  բերել Դսեղ:Նավթի  գործածաությունը  նրա
օրով  էր   սկսել,մինչ  այդ  գյուղում վառում էին  մոմ:
Թեև  հայրը քահանա  էր,բայց,ինչպես  պատմում  են  ճանաչողները,չի  սիրել  եկեղեցական  ծեսերը:Հաճախ  եկեղեցու  զանգահարությունը  լսելով՝գնացել  է գյուղամեջ  զրույցի:Պատ
մում  են,որ  նրա  հյուրերից մեկը,տեսնելով պատից   կախված  չոնգուրը,հարցրել  է.<<Տեր-տեր,դու  չոնգոր    ածել  էլ  գիտես>>:Տերտերը թե՝<<Էդ  հո  ավետարան  չի,որ  չգիտենամ>>:Թումանյանի  հայրը  անփույթ ու  շռայլ  ապրող  էր:Հաճախ  էր  պատահում ,որ գյուղերում  աշխատածը  տալիս  էր կարիքավորներին.ինքը  դափ-դատարկ  տուն  գալիս:Շատ  անգամ  ստացած  գումարը   գրպանն էր  դնում   առանց  հաշվելու,ասելով՝<<Մոտս  էքան ըլի,որ  կնիկս  չիմանա>>:
Թումանյանի  մայրը՝Սոնան,հոր  հակապատկերն էր:Մայրը  նույն  գյուղից  էր,սարերում ապրած,մեծացած,իր հոր նման  առողջ,ուժեղ:Սոնան  անգրագետ կին էր:Մի անգամ  երեխաներից  մեկի  հարցին,թե՝<<Նանի,դու  ուսումնարան գնացել  ես>>պատասխանել է.<<Բա՛,գնացել  եմ,12  ուսումնարան  եմ  ավարտել...>>,ու  թվել է  այն  բոլոր  սարերը,ուր  գնացել  է  ամառները:
Հովհաննես   Թումանյանը  ոչ  միայն ամենայն հայոց  բանաստեղծ  էր:Հիշենք  Վ.Տերյանի  վկայությունը.

                                     Թումանյանի  պալատում
                                      Ով որ  չի  քեֆի նստել ,
                                      Նա  չի  տեսել  դեռ  խնդում,
                                       Աշխարհ  չի  տեսել:
Շատերն են վկայում,որ  կատակասեր,սրամիտ,հմայիչ  Թումանյանը  Թիֆլիսում  հռչակված  էր  նաև  լավագույն թամադա,նրան  անվանում էին  <<թամադա  ամենայն  հայոց>>:Ինչպես  վկայում  են  ժամանակակիցները՝Թումանյանը ուրախ  ու  սրամիտ  թամադա  էր:Սովորաբար մի  ձեռքով  բռնում էր  գինու  բաժակը,մյուսով,ժեստերով  զանազան պատմություններ  էր  պատմում՝գրավելով  սեղանակիցներին:Կենացներ  խմելիս  պատմում էր՝չկրկնելով  իրեն  և  ողջ  երեկոյի    ընթացքում  հազիվ էր  դատարկում  բաժակը:Գինին  համարում  էր  աստվածային  խմիչք և  խմում էր  ոչ  հանուն  գինու,այլ  դրանում տեսնում  էր  ինչ-որ  խորհրդավոր  բան:
Թումնայանը  Բաքվից  հոնորար  պիտի ստանար՝350ռ.:Կինը երջանիկ  էր ,որ  վերջապես  կարող է  ծայրը  ծայրին   հասցնել:Թումանյանը  ստանում էր  գումարը  և  տուն     գալիս  մի  կապ  գրքերով,ընտիր  մրգերով  ու  խնդրում,որ   տանեցիները  վճարեն  կառապանին:Պարզվում  է,որ    բանաստեղծը   անգամ   մանրադրամ  չուներ՝բոլորը  ծախսել  էր:Մի  ուրիշ  անգամ   ստացել   էր  30000 ռ. հոնորար:Սովորության  համաձայն  բաժանել  էր 3  հավասար  մասի,10-ը՝  երկրաշարժից  տուժած  մանուկներին,10-ը  Ռուսաստանի  սովյալներին,10-ն  էլ  վանեցի  փախստականներին:
Բանաստեղծը  ունեցել  է 10  երեխա  և իր  կյանքը չէր  պատկերացնում  առանց  նրանց:Նա  երեխաների անունները դրել  էր  հատուկ խնամքով:Սեդա  անունը  վերցրել  էր  Լ.Շանթի երկերից:Րաֆֆու <<Սամվել>>-ից՝Մուշեղ,Աշխեն,Նվարդ:Արեգ  անունը  դրել  է  Ղ.Աղայանը:Մյուսների անունները  վերցրել է իր դրամաներից:
<<Երբեք  կյանքը  աչքումս  այնքան  արժեք,այնքան կարևորություն  չի  ունեցել,ինչքան  հիմա,-գրել  է  Թումանյանը  կյանքի  վեռջին  օրերին:-Ա՝խ,ինչպես  կուզեի   տասը  տարի   էլ  ապրել,սիրուն  արևի  տակ ման գամ,մի  քանի  բան  էլ  ստեղծեմ...>>:Թումանյանը  վախճանվեց  1923  թ.-ին,իր  սերունդներին  թողնելով  գրական մեծ  ժառանգություն:




ՀՈՎՀԱՆՆԵՍ        ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Հովհաննես   Այվազովսկին  ծնվել  է  Ղրիմում(1817-1900):Սովորել է  Պետերբուրգի  Գեղարվեստական  ակադեմիայում:Այստեղ  նա  սովորել  է պրոֆեսորներ   Մ.Վորոբյովի և  Ա.Զաուերվեյդի  ղեկավարած  բնանկարչության  և ռազմական  պատմանկարի   դասարաններում :1837-ին  արժանացել   է  ոսկե  մեդալի:Իր  երկարատև  կյանքի ընթացքում նա   ստեղծել  է  6000  աշխատանք,որոնց  ճնշող   մեծամասնությունը   ծովային  տեսարաններ են:Նկարիչը   ծովը  պատկերել  է  տարվա  տարբեր  եղանակներին,օրվա  տարբեր  ժամերին,տարբեր  վիճակներում:Սակայն  հատկապես մեծ  ներշնչանքով  է նա ներկայացրել  հուզված,փոթորկված,<<ափերից  ելած>>,խենթացած  ծովի  խռով  կերպարանք և  ալիքների  մեջ  սուզվող,բայց հուսահատորեն կամ  հերոսաբար  փրկություն   տենչող,անսանձ  տարերքին  մի  կերպ   դիմադրող  մարդկանց  մաքառումները(<<Իններորդ  ալիք>>,<<Փոթորկված  ծովը>>):Նա նաև  ծովամարտական   նկարչության   գերազանց  վարպետ  էր:Բազմիցս  է  պատկերել  ռուսական  նավատորմի   փայլուն   հաղթանակները,նաև  պատմական մեծ   արժեք   ունեցող  տեսարաններ՝կապված,մասնավորապես  ռուս-թուրքական  պատերազմների  հետ:
Սովորաբար  նկարիչը  աշխատել  է ոչ  թե բնության մեջ,այլ  արվեստանոցում՝ամբողջությամբ  վստահելով    իր  տեսական   հիշողությանը և  վառ երևականությանը:Աշխատել  է  շատ արագ,գրեթե   առանց  <<սրբագրումների>> և  նույնիսկ  իր  մեծագիր  կտավներից  շատերը  ավարտել է  մի  քանի   ժամում:
Հ.Այվազովսկուն  բախտ   չի  վիճակվել    Հայաստան  այցելել,բայց  նա  մշտապես  սերտ  կապեր  է  ունեցել  հայերի  հետ:Նա  շատ  է  անդրադարձել  Արարատի  կերպարին:(<<Արարատի  հովիտը>>,<<Արարատը  կեսօրին>>,<<Նոյն իջնում է  Արարատից>>):Արձագանքելով   Օսմանյան կայսրության  մեջ տեղի  ունեցող  հայկական ջարդերին(1894-1896),նա 1897-ին  կատարել է այդ  իրադարձությունների  վերադրող մի  շարք  աշխատանքներ(<<Տրապիզոնի  ջարդը>>,<<Ադանայի  ջարդը>>  ևն):
Հ.Այվազովսկին  մահացավ  1900թ.-ին՝<<Թուրքական  նավի  պայթյունը>>ռազմանկարը   անավարտ  թողնելով:Նրան թաղել  են  Ղրիմի  Ս.Սարգիս  հայկական  եկեղեցու բակում:Նկարչի  գերեզմանին    գրված  է  Մովսես  Խորենացու  <<Մահկանացու  ծնեալ  անմահ  զիւրն  յիշատակ  եթող>>տողերը:


ԳՈՀԱՐ  ԳԱՍՊԱՐՅԱՆ
  

<<Կապրի՛  և  ցեղիս ալ  պարծանքը  կըլլա...>>
<<-Չապրիր,-գուշակել  էին  ոմանք  7  ամսական  ծնված  և  բամբակների  մեջ   պահվող  փոքրիկ  Գոհարիկի  համար:Իսկ  մշեցի  տատը  պատգամել  էր.<<Կապրի    ցեղիս  ալ  պարծանքը  կըլլա:Նայե՛ք,մատիկներեն  լույս  կճառագի>>:Ասել  էր  և  չէր  սխալվել...
Բեմական  55  տարվա  անընդմեջ  հաղթանակներ,որոնք  արժանացան  աշխարհի խոշորագույն  մասնագետների  և  միլիոնավոր    հանդիսատեսների  գերադրական  գնահատականներին՝մեծ  երգչուհուն  անվանելով<<Մինչև  այժմ  չտեսած-չլսած  հրաշք>>:Իսկ  որտեղ  հրաշք,այնտեղ  էլ  լեգենդներ,առասպելներ:Միայն թե  Գ.Գասպարյանի  պարագայում  դրանք  իրական  իրադարձություններ  են:
...Գոհար  Գասպարյանը  առաջին  հայ  երգչուհին  էր,որ  հանդես  ելավ  Նյու-Յորքի  հռչակավոր  Քարնեգի-հոլլում:Մոսկվա-Փարիզ-Նյու-Յորք  չվերթը  ոչ   թռիչքային  եղանակի պատճառով  այնքան  ձգձգվեց,որ  օր  առաջ  տեղ  հասնելու  փոխարեն  երգչուհին...ուշացավ առաջին  համերգից:
Կազմակերպիչներն  արդեն  մտադրված  էին  ներողություն  խնդրել  լեփ-լեցուն  դահլիճից  և  հետաձգել  ելույթը,երբ  երգչուհին  ի  զարմանս  շատերի  հայտնեց,որ  պատրաստ  է  երգել:
Հիշարժան  առաջին  մոսկովյան  հանպատրաստից   համերգից  հետո,որին  ներկա  էր  մայրաքաղաքի երաժշտական  
վերնախավը,լսելու <<հայկական  հրաշքին>>,երբ  3 ժամ  տևած  և  ուշ   գիշերով  ավարտված  ելույթի  տպավորության   տակ  Գոհար  Գասպարյանին  հարցնում  են.<<Աղջիկս ,շա՞տ  հոգնեցիր>>,ստանում  են  զինաթափող  պարզ  պատասխան.<<Ոտքերս են   հոգնել>>...:
Ավարտին  էին  մոտենում  Գ.Գասպարյանի  հյուրախաղերը  Իրանում:
Այնքան մեծ  էր  հաջողությունը ,որ  շրջագայությունը      ավարտվեց  ևս  մեկ  համերգով:
Երգչուհին  հրավիրվեց  երգելու   Ռզա  Փեհլևի  շահի  պալատում,որտեղ  էր  նաև  Լ.Բրեժնևը:
Պալատական  ունկնդիրները  մեծ  հետաքրքրությամբ  լսում  են  2  մասից  բաղկացած համերգը,որի  երկրորդ  մասը  նվիրված  էր   բացառապես  հայկական  երաժշտությանը:Երգչուհին  երգում է,իհարկե,նաև <<Կռունկը>>:Ընդ  որում,ոչ  միայն  երգում,այլև  անգլերենով  ներկայացնում  է  երգի  պանդխտական  բովանդակությունը:
Եվ   որքան  մեծ էր  Գոհարի   զարմանքը,երբ  համերգի  ավարտին,երգչուհուն  արքայավայել ընծա  մատուցելու  պահին  պարսից  շահը  խնդրում   է  դարձյալ երգել...հայրենակարոտ  <<Կռունկը>>:Սա  հայ  երգի   հաղթանակն էր՝  պարսից  կամարների  տակ:
Հենց   այս  համերգի  հիշողությունն  էր,որ  տարիներ  անց  Լ.Բրեժնևին  դրդեց  Գոհար  Գասպարյանին  <<Աշխատանքի  հերոսի>>կոչում   շնորհելու:
   Հատկանշական  է  երգչուհու  պատասխանը լրագրողի  հարցին.<<Տիկի՛ն  Գոհար,անթիվ  հյուրախաղերի  մեջ  ի՞նչն  է  Ձեզ  ամենամեծ  ուրախությունը  պարգևել.փայլուն  գրախոսականնե՞րը,հանդիպումները  թագավորների,շահնշահի,նախագահների  կամ  հայտնի արվեստագետների  հե՞տ,հանդիսատեսների  բուռն  ընդունելությու՞նը,թե՞  մեծահարուստների  ընծաները...Ո՞րն  է  եղել  Ձեր  ամենամեծ  ուրախությունը>>:Եվ հնչել  է  երգչուհու  անկեղծ ու  խորիմաստ  պատասխանը.
-Ամենամեծ  ուրախությունս  եղած  է  տուն  վերադառնալիս...

10 комментариев:

  1. Հրաշալի է,ապրեք էրեխեք ջան:Շարունակեք լրացնել կայքը ու պահեք այն,որովհետև այն պազապես հրաշալի է...

    ОтветитьУдалить
  2. Ես, պրն. Վիլսոն Գրեգ, բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում պարոն Ջոն Գուդմանը, որ ինձ ստացել է իմ վարկը GLOBAL CREDIT FIRM- ից, դուք կարող եք ստանալ նաեւ ձեր վարկը, որը հաջողությամբ վստահում է ինձ: Դուք հեշտությամբ կարող եք գումար վաստակել 12-ից 360 ամիս ժամկետով `2% տոկոսադրույքով եւ, հետեւաբար, ոչ գրավադրություն, հեշտ քայլեր, արագ ֆինանսավորում: Եթե դուք հետաքրքրված եք վարկի առաջարկով, դիմեք արագ եւ հարմարավետ վարկի վճարման օրինագծերի համար, կամ ֆինանսավորում եք փնտրում ձեր բիզնեսը ստեղծելու համար: դիմեք պարոն Ջոն Գուդմանը այսօր էլեկտրոնային փոստով `globalloanfirm051@gmail.com կամ Whats App Number +1 (845) 731 5341 Կապվեք նրան, որպեսզի իսկական վարկ ստանալու համար

    ОтветитьУдалить
  3. Շտապ փնտրելով վարկ: Ցանկանում եք լուծել ձեր օրինագծերը եւ ձեռք բերել Գույք (Ներդրումային վարկեր) / Շենքի վարկեր: Ես կարող եմ երաշխավորել Ձեզ 24 ժամվա վարկի հաստատում `2 տոկոսով: Մենք համաշխարհային դասի ներդրումային ընկերություն ենք առաջարկում բոլոր տեսակի ֆինանսական ծառայություններ` ճկուն մարման պայմաններով եւ ժամանակին փակման ժամանակացույցով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք մեզ էլեկտրոնային փոստով: Email: davidpetersonloanfirm1@outlook.com

    ОтветитьУдалить
  4. Շտապ փնտրելով վարկ: Ցանկանում եք լուծել ձեր օրինագծերը եւ ձեռք բերել Գույք (Ներդրումային վարկեր) / Շենքի վարկեր: Ես կարող եմ երաշխավորել Ձեզ 24 ժամվա վարկի հաստատում `2 տոկոսով: Մենք համաշխարհային դասի ներդրումային ընկերություն ենք առաջարկում բոլոր տեսակի ֆինանսական ծառայություններ` ճկուն մարման պայմաններով եւ ժամանակին փակման ժամանակացույցով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք մեզ էլեկտրոնային փոստով: Email: davidpetersonloanfirm1@outlook.com

    ОтветитьУдалить
  5. Դուք բիզնեսի տղամարդ կամ կին եք: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր սեփական բիզնեսը սկսելու համար: Ձեզ հարկավո՞ր է վարկ վերցնել ձեր պարտքը կարգավորելու կամ ձեր հաշիվները մարելու կամ հաճելի բիզնես սկսելու համար: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր նախագիծը ֆինանսավորելու համար: Մենք առաջարկում ենք ցանկացած գումարի և աշխարհի ցանկացած մասի երաշխավորված վարկային ծառայություններ (ֆիզիկական անձինք, ընկերություններ, ռիելթոր և կորպորատիվ մարմիններ) մեր գերծանրքաշային տոկոսադրույքով `2% -ով: WhatsApp համարը ՝ +12174870925

    ОтветитьУдалить
  6. Դուք բիզնեսի տղամարդ կամ կին եք: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր սեփական բիզնեսը սկսելու համար: Ձեզ հարկավո՞ր է վարկ վերցնել ձեր պարտքը կարգավորելու կամ ձեր հաշիվները մարելու կամ հաճելի բիզնես սկսելու համար: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր նախագիծը ֆինանսավորելու համար: Մենք առաջարկում ենք ցանկացած գումարի և աշխարհի ցանկացած մասի երաշխավորված վարկային ծառայություններ (ֆիզիկական անձինք, ընկերություններ, ռիելթոր և կորպորատիվ մարմիններ) մեր գերծանրքաշային տոկոսադրույքով `2% -ով: WhatsApp համարը ՝ +12174870925

    ОтветитьУдалить
  7. Դուք բիզնեսի տղամարդ կամ կին եք: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր սեփական բիզնեսը սկսելու համար: Ձեզ հարկավո՞ր է վարկ վերցնել ձեր պարտքը կարգավորելու կամ ձեր հաշիվները մարելու կամ հաճելի բիզնես սկսելու համար: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր նախագիծը ֆինանսավորելու համար: Մենք առաջարկում ենք ցանկացած գումարի և աշխարհի ցանկացած մասի երաշխավորված վարկային ծառայություններ (ֆիզիկական անձինք, ընկերություններ, ռիելթոր և կորպորատիվ մարմիններ) մեր գերծանրքաշային տոկոսադրույքով `2% -ով: WhatsApp համարը ՝ +12174870925

    ОтветитьУдалить
  8. Բարև ձեզ, ես Ryan Ceanic- ն եմ, վարկի վարկատու, ով կյանքի ժամկետի վարկեր է տալիս: Ձեր պարտքերը մաքրելու համար հարկավոր է հրատապ վարկ, կամ ձեր բիզնեսը բարելավելու համար կապիտալի վարկ է պետք: Մենք օգնում ենք ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող մարդկանց, ովքեր մերժվել են բանկերի և այլ ֆինանսական գործակալությունների կողմից: այլևս որոնեք, քանի որ մենք այստեղ ենք, որպեսզի ձեր բոլոր ֆինանսական խնդիրները անցյալի բան դառնանք: Մենք միջոցներ ենք տրամադրում ֆինանսական աջակցության կարիք ունեցող անձանց 1% տոկոսադրույքով: մենք ցուցաբերում ենք հուսալի և շահառու օգնություն: Դիմելու և լրացուցիչ տեղեկությունների համար պատասխաններ ուղարկեք հետևյալին
    Էլ.փոստի հասցեն ՝ infoceanicloanfirm.uk@gmail.com

    ОтветитьУдалить
  9. Մենք ֆինանսական աջակցության խումբ ենք, որը կառավարում է միջազգային ֆինանսներ ցանկացած բանկային գործիքների համար: Մեր ծառայությունները արագ և հուսալի են: վարկեր են
    հաստատված 24-48 ժամվա ընթացքում հաջող դիմումից: Մենք առաջարկում ենք վարկեր a
    նվազագույն միջակայքը 2000 ԱՄՆ դոլարի առավելագույնը 50 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տոկոսադրույքով `3% և վարկ
    վարկը մարելու համար 1-ից 25 տարի տևողությամբ: Avant Group- ի նպատակն է ձեզ համար տրամադրել Գերազանց պրոֆեսիոնալ ֆինանսական ծառայություններ:
    Եթե ​​վարկի կարիքը ունենաք, դիմեք մեզ:

    Ուղարկեք մեզ էլ. Փոստի միջոցով ՝ av_ant@outlook.com
    Փոստով մեզ էլ. avants.loan@gmail.com
    Whatsapp +1 (409) 2062954
    Հարգանքներով
    Ավանտ գրուպ

    ОтветитьУдалить
  10. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить