Մեր մասին




                                                             

Տարիներս՜,տարիներս՜,
Ու՞ր մնացին տարիներս...
Մտմտում էր տատս ցածրաձայն ու մենախոսում էլի   ինչ-որ բաներ:
-Տատի՛,մնացին Որոտանի  արծաթափայլ  ջրերի տակ,-կատակում էի ես՝նայելով տատիս  աչքերին:
-Վա՜յ իմ խեղդված գյուղ,իմ տուն,իմ բոստան,-շարունակում էր հուզվել տատս:
-Մի վշտանա,տա՛տ ջան,չէ՞ որ դրանք ինչպես դու ես հաճախ պատմում,եղել են հոգաշատ ու դժվարին   տարիներ:Իսկ այստեղ՝Գորայքում,համեմատաբար  ավելի բարվոք ու բարեկեցիկ եք ապրում,այնպես չէ՞:
-Էհ՜,ջահել ես,չգիտես դեռ,որ կյանքի քաղցրությունը հենց չարչարանքով ստեղծածը վայելելու մեջ է,այն էլ երիտասարդ  հասակում:Մեր ամենավառ ու կարոտալի հուշերը հենց այդ տարիների մեջ են փայփայված,ախր չգիտես,է՜...
Հասկանում եմ տատիս.տարիներ շարունակ տքնել են,քարը հող դարձրել,մշակել,տուն կառուցել ու սրտի ցավով թողել,տեղափոխվել Գորայք՝ավելի բքաշունչ ու ձյունառատ ձմեռներ ապրելով,դիմակայելով դաժան ու երկարատև ցրտերին:
   Այնուամենայնիվ համառ և կենսասեր  մարդիկ իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն գոյատևելու,այլև կառուցելու,ստեղծելու...
Անցել են  տարիներ:Խորհրդային շինարարության  նվիրած անմխիթար բնակարաններն շենացել,վերընձյուղվել է Գորայք գյուղում՝շնորհիվ հող ու աշխատանք սիրող,պատվախնդիր  իմ համագյուղացիների,ովքեր իրենց մեջ ուժ գտնելով մշակել են քարքարոտ հողն այդ խստաշունչ ու երկարատև ձմռանը հաջորդող կարճատև  գարնան  ու ամռան ընթացքում:
   Դե ի՞նչ,եկեք շրջենք իմ վերածնված  Գորայքում:Չնայած համայնքի փոքրաթիվ  լինելուն՝ունենք նվաճումներ ու  ձեռքբերումներ.այսօր  իմ բնօրրանն  ունի  բարենորոգված կենցաղի տուն,գրադարան՝ընթերցասրահով,երիտասարդության համար համակարգչային բացօթյա  տաղավար:Վերանորոգված է նաև  գյուղապետարանի շենքը:Բարեկարգվել են  փողոցները և  ունեն գիշերային լուսավորվածություն:
Ամենաուրախալին այն է,որ փոքրիկ գորայքցիներն արդեն հաճույքով են հաճախում մանկապարտեզ,օրվա  վերջին ավելի դժկամությամբ բաժանվում իրարից:
Զանգեզուրյան  քարե   դարպասներից ներս մտնողն անմիջապես հյուրընկալվում է իմ հյուրասեր համագյուղացիների օջախում:Գորայքցիների համար առաջընթաց է գազալցակայանի,<<Աշտարակ-Կաթ>>ՓԲԸ-ի,<<Գեոթիմ>>ընկերության առկայությունը:Մանավանդ,երբ  նրանք հովանավորական ու բարեգործական աշխատանքներ են կատարում:
Գորայքցիների ձեռքբերումների գրավականն էր համաժողովրդական <<Բերքի տոնը>>,որն անցավ համայնքի ակտիվ մասնակցությամբ  ու ոգևորությամբ:Համայնքում ավելի հաճախ են դարձել հարսանյաց հանդեսները,կա նաև  ծնելության աճ,որը ուրախացուցիչ է.չէ՞ որ նախկին դպրոցի աշակերտությունից այսօր մի փոքրիկ <<թիվ>>է մնացել միայն:
Իսկ հիմա եկեք խնդրեմ,համեցեք մեր<<Պստիկ,բայց ճստիկ>> դպրոց:Նախ  ասեմ,որ դպրոցի շենքում այսօր վերանորոգման աշխատանքներ են ընթանում,ժամանակավորապես պարապմունքներն  անցկացվում են գյուղապետարանի շենքում:Ոչինչ,հարմարվել ենք,կարևորն այն է,որ շուտով կունենանք  մի հոյակապ  ու գեղեցիկ դպրոցի շենք:Իսկ ի՞նչ  ձեռքբերումներ  ունի  դպրոցը.տարիներ շարունակ փոքրաթիվ շրջանավարտների մեծ մասն ընդունվում է բուհեր(շատերն էլ սովորում են անվճար համակարգում):Արդեն մեր մանկավարժական կոլեկտիվի շարքերն են համալրել մեր շրջանավարտները,ովքեր գերազանցությամբ ավարտել են բուհ-ը   և  հայրենասիրության ու կարոտի զգացումով վերադարձել են հայրենի գյուղ:Հայրենասիրության վառ ապացույց են Պաշտպանության նախարարությունից  ուղարկված պատվոգրերն ու  դիպլոմները,որոնք վկայում են մեր տղաների ազնվությունն և նվիրվածությանը հայրենիքին:Հայրենասիրության զգացումով էլ մեր դպրոցի ուսումնասեր աշակերտները  փայլուն հաղթանակ  տարան <<Հայ ասպետ>>հեռուստախաղում:Եվ ոչ միայն դա.բազմիցս  օլիմպիադաների շրջանային,մարզային,նաև հանրապետական փուլերից վերադառնում ենք  դիպլոմներով ու  պատվոգրերով:
Ամառային արձակուրդները միշտ  հետաքրքիր են անցնում.թե՛ ճամբարային անմոռաց օրերը,թե՛էքսկուրսիաները հաջորդում են միմյանց,և ամառն անցնում է շատ արագ ու աննկատ:Անհամեստություն չթվա,բայց պիտի ասեմ,որ ճամբարներից էլ հաղթանակներով ենք վերադառնում.ունենք  դիպլոմներ ամենատարբեր մրցույթներից(լավագույն ասմունքողի,երգչի,պարի,շախմատի ու ֆուտբոլիստների և այլն):
Իրենց քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները սիրով են վայելում մեր մանկավարժները,ովքեր  շատ անգամներ արժանացել են մարզպետարանի,Կրթության նախարարության գովեստների ու շնորհակալագրերի:Այս ամենով հանդերձ  չեմ կասկածում,որ նորոգված  ու գեղեցիկ դպրոցում մեր արդյունքները պետք է կրկնապատկվեն:
<<ՎՎ>>ընկերության շնորհիվ ակտիվորեն համագործակցում են ԴԽ-ն,ԾԽ-ն,ԱԽ-ն,կազմակերպում են բազմաթիվ դասընթացներ,միջոցառումներ,տոնական օրերը նշվում են  մեծ շուքով  ու  հանդիսություններով,համայնքի ակտիվությամբ  և ոգևորությամբ:
Այսպես կարելի է շարունակ խոսել մեր փոքրիկ գյուղի,փոքրիկ համայնքի,փոքրիկ դպրոցի մասին,բայց այս ամենն էլ մեզ չի զարմացնում,մենք սիրում ենք  գոհանալ միայն նորանոր նվաճումներով:Խոստումով  ու հավատով սպասում ենք...
Լեռների մեջ լեռների պես միշտ կանգուն,
Լեռների մեջ լեռների պես դու տոկուն,
Զմրուխտաշող,ծաղկաստան ես վառվռուն,
Վերածնված կապուտաչյա ի՛մ Գորայք...  





























Комментариев нет:

Отправить комментарий