Լեռան լեգենդը
Վաղուց,շատ վաղուց Հայոց աշխարհում ապրում էր մի քաջ ու խիզախ զորավար:Նրա անունը Արարատ էր:Երկար տարիներ նա իր 40 քաջերի հետ կռվել էր Հայոց երկրի թշնամիների դեմ,հաղթել նրանց և խաղաղ պահել հայրենի հողը:Անցան տարիներ:Արարատը դարձավ 100 տարեկան:Մոտեցավ վախճանի օրը:Նա ծնկի եկավ,համբուրեց հայրենի հողը և կյանքում առաջին անգամ արցունք թափեց:Հետո վեր պարզեց բազուկները և Աստծուց խնդրեց,որ իրեն լեռ դարձնի:Հազիվ էր վերջացրել խոսքը,երբ Արարատ զորավարը լեռ դարձավ:Ժողովուրդը լաց եղավ սպարապետի համար,և նրա արցունքից առաջացավ Մայր Արաքսը:Եվ Արաքսը հոսեց առաջ՝պատմելու լեռ-հսկայի մասին,որին ժողովուրդը անվանեց Արարատ,իսկ երկիրը Արարատյան աշխահ:
Զորավար Անդրանիկի խաչը...

Պատմում են,որ երբ նորածին Անդրանիկին
քահանան ուզում է մկրտել,հանկարծ դրսում ձիու պայտերի ձայն է լսվում:Ներս է մտնում
մի մարդ,մանկանը վերցնում քահանայի ձեռքից և ընկղմում ջրի մեջ:Հետո երեխային տալիս
է քահանային ու անհետանում:Ներկաները զարմանքով տեսնում են,որ երեխայի մեջքին խաչ է
պատկերվել:Հասկանում են,որ անծանոթը սուրբ Գևորգն էր:
Այդ մկրտության խաչը այլևս չանհետացավ
Անդրանիկկի մեջքից:
Պատմում են,որ երբ Անդրանիկն
իր քաջերի գլուխն անցած մարտնչում էր ռազմի դաշտում,թշնամու գնդակները երբեք չէին դիպչում
նրան:Պատահել է նաև,որ մարտից հետո նրա հագուստի վրա փամփուշտներից առաջացած անցքեր
են եղել:Սակայն Անդրանիկը կռվի դաշտում երբեք չի վիրավորվել:Ասում են՝ սուրբ Գևորգի
մկրտության խաչն էր պահում նրան: Հետաքրքիր փաստեր
Թայլանդում ամենատարածված սպորտաձևը օդային օձերի բաց թողումն է:
Ընձուղտները,ինքնապաշտպանության համար, օգտագործում են իրենց գլուխը, որպես մուրճ:
Մինչ երաժշտություն գրելը՝ Բեթհովենը գլուխը մտցնում էր սառը ջրի մեջ:
Շոտլանդիայում ոչխարներն ավելի շատ են, քան մարդիկ:
Քնած ժամանակ մարդն ավելի շատ կալորիա է այրում, քան հեռուստացույց դիտելիս:
Դ. Մենդելեևը ազատ ժամանակ զբաղվում էր ճամպրուկներ պատրաստելով:
Կկուն դնում է գունավոր ձվեր:
ԳԵՆԵՐԱԼ ԳԱԼԻՖԻԻ ՏԱԲԱՏԸ...
Տղամարդկանց,հատկապես զինվորականներին հատուկ էր անդրավարտիքի յուրահատուկ տեսակ,որ կոչվում էր գալիֆե:Դա մինչև ծնկները նեղ փողքերով և դեպի կողքերը լայնացող վերնամասով անդրավարտիք էր,որի փողքերը հավաքվում են ճտքավոր կոշիկների մեջ:Անդրավարտիքի այդ տեսակը անվանում են հագնողի անունով:
Այդ անձնավորությունը ֆրանսիական գեներալ էր,որի անունն էր Գաստոն Գալիֆե:Գեներալ Գալիֆեն եղել է Փարիզի կոմունայի դահիճներից:Ղեկավարելով վերսալցիների բանկի հեծելազորը՝Գալիֆեն դաժան դատաստան է տեսել կոմունարների հետ:Ինքն է պատվիրել տաբատի իր նախասիրած ձևը և այն կրել է իբրև զինվորական հագուստ:Տաբատի այդ ձևը ընդհանրացել է զինվորականների շրջանում և,ի պատիվ գեներալի,այն անվանել են գալիֆե:
ԴԵՂԻՆ ՄԱՏԻՏԻ ՄԱՍԻՆ

Սակայն հասարակ մատիտ հին պատմություն ունի, քան դուք պատկերացնում եք:
19-րդ դարի սկզբին գրաֆիտը ԱՄՆ է բերվել Չինաստանից: Դրա հետ էլ կապված մատիտ վաճառողները ցանկանում էին ընդգծել, որ իրենց ապրանքը ներկրվում է հեռավոր ասիական երկրից: Չինաստանում նույնպես մատիտը դեղին էր: Այդ գույնը հարգանքի եւ ակնածանքի նշան էր:
Պատմաբան Հենրի Պետրոսկու խոսքով՝ առաջին ընկերությունը, որը մարկեթինգային նման քայլ է արել՝ չեխական «Koh-i-Noor Hardmuth» ընկերությունն էր: Հիմա նույնպես՝ վաճառվող մատիտների մեծ մասը դեղին արտաքին ունի, սակայն ամենեւին էլ «էլիտարություն» չի խորհրդանշում, պարզապես շարունակվում է հին ու բարի ավանդույթը:
Ավանդապատումներ
ՏԱՐԱՏԵՐԵՎ ԲԱՐԴԻ
Հնում ուռենին գեղանազ աղջիկ է եղել, իսկ բարդին՝ սիգաճեմ պատանի։ Նրանք սիրում էին իրար։ Բայց մի իշխանավոր որոշում է բարդու գրկից խլել ուռենուն և կնության առնել։ Փախչելով բռնավորից, ուռենին ու բարդին մտնում են Արաքս գետը և լողալով հեռանում հայրենի եզերքներից։ Իշխանր շարժվելով գետեզերքով, ընկնում է նրանց ետևից։ Տղան ու աղջիկր գիտեին, որ բռնավորի ձեռքը կնկնեն՝ հենց որ ափ դուրս գան։ Բայց և այնպես հեռու գնալ չկարողացան, ուժասպառ եղան և Մեղրի ավանի մոտ դուրս եկան գետից։ Տղան գիրկն առավ աղջկան և իր քղամիդի տակ այնպես ծածկեց նրան, որ երբ բռնավորը մոտեցավ՝ ուռենուն չտեսավ։ Կարծելով, թե աղջիկը շարունակում է լողալ ջրում, իշխանն սկսեց չափչփել գետեզերքը։ Գնաց հասավ ծովափ, ետ եկավ Մեղրի և մնաց զարմացած։ Տղայի գետափ դուրս եկած տեղում մի բարդի էր խշշում։ Աղջիկն ու տղան, սիրո ուժով, գիրկընդխառն, բարդու կերպարանքով ծառ են դարձել:
Հիմա Մեղրիում այդ ծառից վերընձյուղված տարատերև շատ բարդիներ կան։ Ճաքճքված կեղևով նույն ծառի վրա կան և ուռենու, և բարդու ամենաբազմազան ձևի տերևներ։
Մեղրու տարատերև բարդին՝ Հայոց ծառաշխարհի հրաշալիքներից է։
ԲԱՐԴԻ
Բարդի ծառը քամուց կերերվի, բայց արմատահան չի լինի։
Հայկական ժողովրդական առած
Ներսես Շնորհալին հավաստում է, որ արևորդի–հեթանոս մնացած Սամոսատի հայերը երկրպագում էին բարդի ծառը։
Մեսրոպատառ, հնամյա մի ձեռագիր մատյանում գրված Է, որ հայոց բարդիները ծնունդ են առել բռնակալ Բելի դեմ կռվի ժամանակ զոհված հայ զորականների արյունից։ Դրա համար Էլ նրանք նման են զորաշար կազմած կամ միայնակ մնացած զինվորների։ Անտառ չեն կազմում, որովհետև Հայկ Նահապետի զինվորները փոքրաթիվ են եղել։ Բայց մենակ լինեն թե շարքի մեջ՝ հաղթողի պես բարձր են պահում իրենց գլախները։ Պերճահասակ են, ճերմակաբուն, սաղարթաճոխ, գեղեցկադեմ։ Գարնանը բարդու սերմերը տերևներից բեկվում և քամու բերանն ընկած ձյան փաթիլների պես օդում ճոճվելով հայկական հողից հայկական հող են ընկնում, ծլում ու բարդի դառնում։
Բարդիները հայոց հողմակոծ դրոշներն են, որոնց կողքով մի օրվա պես սուրացին խառնիճաղանջ բազմալեզու հազարամյակները։
Բարդիները կանաչ շատրվաններ են, որոնք մեղմացրին հայոց տոթակեզ դաշտերն ու լեռնապարերը։
Հայոց Երվանդունի արքաներն ամեն տարի բարդու զվարճատոն են սարքել։ Հավաքվել են դպրության աստծու բոլոր նվիրյալները և իրենց ձոներն ասել բարդի ծառին։ Մրցանակ շահած բարդիձոները քրմերն ի բերան են ուսել և արտասանել մեհյաններում։ Քրմերից հետո էլ այդ ձոները չեն կորսվել։
ԾԱՌԸ ՉԱՐ ՄԱՐԴՈԻ ՇՎԱՔ ՉԻ ԱՆՈԻՄ
Արմավիրում մի իշխան էր ապրում, որն ուրախանում էր ուրիշների մահերով։ Հենց որ լսում էր այսինչի կամ այնինչի մահվան մասին, ներանձնանում էր իր սենյակում և փայլատակող դեմքով ձեռքը տանում գինու գավին։Ամռան մի օր այս չար իշխանը ձի է նստում և շարժվում դեպի Երվանդաշատ։ Ճանապարհի կեսին ձին կանգ է առնում, ծառս լինում, փնչացնում, ընկնում գետին ու շունչը փչում։ Իշխանն ստիպված ճանապարհը շարունակում է հետիոտն։Կեսօրին շոգը սաստկանում է։ Քրտինքը հոսում էր, գլուխը պտտվում։ Մոտենում է ճամփեզրի բարդիների երկար շարանին և փորձում շոգից պատսպարվել որևէ ծառի շվաքի տակ։ Բայց ա՜յ քեզ հրաշք։ Որին մոտենում էր՝ ծառր վեր էր բարձրացնում իր ճյուղերը և այնպես հավաքվում, որ թվում է, թե նրա գլուխը խուզում և կոկլիկ է դարձնում մի անտես վարսահարդար։ Եվ ոչ մի բարդի շվաք չի անում չար մարդուն։Ասում են բարդու գլխի գողտրիկ սանրվածքր մնացել է այդ ժամանակվանից։
ԱՌԱՋԻՆ ԾԻՐԱՆԵՆԻՆ
Փայտից կառուցված ամենաբարձր տունը գտնվում է Ամերիկյան Կրոսսվիլլում, և որքան էլ տարօրինակ է, կառուցված է ոչ մասնագետ շինարարի կողմից: Հորացիա Բերդջեսսից (Horace Burgess) 11 տարի պահանջվեց, որպեսզի կառուցի իր երազանքների 10 հարկանի տունը:Հսկայական՝ 3 400 քառ. մետր մակերեսով փայտե տունը կառուցելու համար, Հորացիոն ծախսել է 12 հազար դոլլար: Տան ներսում պտուտակաձև աստիճաններ են, եկեղեցական բեմ, բասկեբոլի հրապարակ և բազմաթիվ սենյակներ, անցումներ և պատշգամբներ:Լուսանկարիչ Թոմ Վետտոնն ասում է. «Տունը անհավանական տպավորիչ է: Դուք չեք կարող իրապես գնահատել դրա չափսերը, քանի դեռ կանգնած եք կողքին. այն վիթխարի է: Այս տունը բոլոր երեխաների երազանքն է: Երբ այն տեսնում ես, ցանկանում ես անմիջապես վերից վար ուսումնասիրել»:
Ամենակարճատև պատերազմը
Իսկ դուք գիտե՞ք, որ ամենակարճատև պատերազմը տևել է ընդամենը 38 րոպե։ Պատերազմը տեղի է ունեցել Անգլիայի և Զանզիբարի սուլթանի միջև 1896 թվականի օգոստոսի 27-ին։
Ընդհարումը սկսվել է այն պատճառով, որ Զանզիբարի նոր կառավարիչը որոշել է վերջ տալ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը, և մտերմանալ Գերմանիայի հետ։ Նման որոշումը բոլորովին ձեռնտու չէր անգլիացիներին, և նրանք առաջ են քաշում ուլտիմատում, որի համաձայն օգոստոսի 27-ին ծամը 9․00-ին Զանզիբարը պետք է հանձնվեր։ Սկայն դա տեղի չունեցավ, և անգլիացիները գլխապտույտ պարտության մատնեցին Զանզիբարին։ Այս պատերազմում զոհվել է 570 մարդ և բոլորն էլ Զանզիբարի կողմից։ Պատերազմը տևել է ուղիղ 38 րոպե։
Այս հետաքրքիր փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես մարդկության պատմության մեջ ամենակարՃատև պատերազմ։
Հետաքրքիր փաստեր
Եգիպտոսում ամպրոպ լինում է 200 տարին մեկ անգամ:
Եվս բարդ լեզու է համարվում Դաղստանի պաշտոնական լեզուն, որն ունի գոյականի 48 հոլով:
Մարդուն անհրաժեշտ է 12 տարի, որպեսզի կարողանա վարպետորեն նյութեր թարգմանել Հնդկաստանի հին գրական լեզվից' սանսկրիտերենից:
Էսկիմոսների լեզուն ունի ներկա ժամանակի 63 խոնարհում և հասարակ գոյականներրի 252 տեսակ:
Առավել բարդ է չիներենը, որն ունի 87 000-ից ավել հիերոգլիֆներ, որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է վանկ:
ԱՄԵՆԱ....ԱՄԵՆԱ
Ամենաճշգրիտ ժամացույցը պատրաստվել է 1905թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար:Նրա սխալը 300 տարում կարող է կազմել 0.5 վայրկյան:
Ամենակատաղի ձկներն են համարվում Հարավային Ամերիկայի խոշոր գետերի պիրանիաները,որոնք հարձակվում են այն բոլոր էակների վրա,որոնք ջրում կտրուկ շարժումներ են անում:1981թ.սեպտեմբերին նրանք կերան բրազիլական Օբիդոս նավահանգստի մոտ խորտակաված նավի 300-ից ավելի ուղևորներին:
Ամենաերիտասարդ գլխավոր հրամանատարը եղել է երեքամսյա Հովարդ Երրորդը(Բելգիա):Նա ընդամենը 90 օրական էր,երբ հորից ժառանգեց գահը և դարձավ բրաբանտյան բանակի գլխավոր հրամանատար:
Սկսվեց պատերազմը:Հովարդը պետք է բանակը տաներ մարտի:Նրան տեղավորեցին օրորոցում ,որը կապել էին ճակատամարտից ոչ հեռու գտնվող 2 ծառերից:Այդպիսով,նա անձամբ <<մասնակցում>>էր կռիվներին,և այդ օրվա հաղթանակը վերագրվեց նրան:
Ամենամեծ նկարն աշխարհում պատկանել է նկարիչ Ջոն Բանվարդի վրձնին:Այն ստեղծվել է 1864թ.-ին:Դա <<Միսսիսիպիի համայնապատկեր>>կտավն էր ,որի երկարությունը եղել է 457.5 մ:Դժբախտաբար,նկարն այրվել է 1898թ.-ին Նյու-Յորքում ծագած հրդեհի ժամանակ:
Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում ծնված մի երեխա,որի անունն էր Կիմ Ունկ Յոնկ, երկուսուկես տարեկան հասակում ազատ խոսում էր չինարեն,գերմաներեն և անգլերեն:Երեք տարեկան հասակում Կիմն արդեն ուներ տպագրված իր առաջին ժողովածուն ՝<<Աստղերի լեզուն>> խորագրով:
Ամենաբարձր արձանը Վոլգոգրադի Մամաև Կուրգանի վրա դրված<<Մայր Հայրենիքն>>է՝երկաթբետոնից պատրաստված կնոջ հսկայական մարմինը:Այն կերտել է քանդակագործ Եվգենի Վուչետիչը 1967թ.-ին ի պատիվ Ստալինգրադի ճակատամատի:Արձանի բարձրությունը՝հիմքից միչև թրի ծայրը 82.3մ է:
Անգլիացի բնախույզ Պ.Սկոտը աշխարհում առաջինը ստեղծեց ջրադիմացկուն գիրքը:<<Ձկնաբանի տեղեկագիրը >> տպագրված է հատուկ պոլիէթիլային <<թղթի>> վրա ,որը ջրասուզակները կարող են կարդալ ջրի հատակում,այսինքն՝բնական պայմաններում ուսումնասիրել ջրային կենդանիների կյանքը:
Աշխարհի ամենափոքր կենդանին սպիտակաատամիկն է,որի երկարությունը 4.5սմ է:Այս փոքրիկ կենդանու համար կեր են ծառայում միջատներն ու նրաանց թրթուրները:Փոքր չափերը չեն խանգարում նրան՝սնունդ ընդունել օրական 120անգամ,որի ընթացքում նա ուտում է իր քաշից 3-4 անգամ ավելի և քնում է օրական ավելի քան 70 անգամ:
Բուրունդի հանրապետությունում ապրող բատուսի ժողովուրդը ամենբարձրահասակն է աշխարհում:Նրանց տղամարդկանց միջին հասակը 208 սմ է(առավելագույնը 2.5 մետր):Աշխարհում երկրորդ տեղում են Հարավային Սուդանում բնակվող նուեր ցեղի տղամարդիկ,որոնց հասակը անցնում է երկու մետրից:
Ամենահին խոհարարական գիրքը գտնվել է Տիգրիսի և Եփրատի միախառնման տեղում:Մեր թվարկությունից 1700տարի առաջ անհայտ խոհարարը մի քարի վրա փորագրել էժաշի բաղադրատոմս,ըստ որի այծեղջյուրի,գոմեշի և աղավնու մսից պատրաստված խառնուրդը եփում են մսաջրում և ապա ավելացնում հացի փշրանքներ:
Հողում ապրող օղակավոր որդերից ամենաերկարը հանդիպում է Հարավային Ամերիկայում:1937թ. Տրանսվաալում բռնվել է 6.7 մ երկարությամբ և 20մմ տրամագծով մի հսկա որդ:
Ամենաերկար ճառն արտասանել է ամերիկացի սենատոր Ռալֆ Ջեսկին:Նա ճառը սկսել է 1968թ. ապրիլի 3-ին և ավարտել ապրիլլի 5-ի առավոտյան ժամը 3-ին:Ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր,որը վերաբերում էր ակնոցների համար վճարելու կարգին:
ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ
...Վախճանվեց Հռոմի պապ Լևոն Չորրորդը:Շատերը պապ օծվելու իրենց թեկնածությունը դրեցին:Նրանց մեջ էր նաև Հովհաննա անունով մի օրիորդ:Նա հոգևորականի զգեստ է հագնում և մտնում դահլիճ:Ընտրվեց ինքը՝Հովհաննան:Նորընծա պապին անվանեցին Հովհաննես Ութերորդ:
Պապական գահին նստած՝Հովհաննես Ութերորդը ղեկավարում էր ամբողջ կաթոլիկ աշխարհը,առնչվում թագավորների հետ,կոնդակներ գրում,մեկին առաջ քաշում,մյուսին շնորհազրկում:Իսկ գիշերը կանացի զգեստներ էր հագնում և գնում զվարճությունների:Նա որպես կին զվարճանում էր տղամարդկանց հետ,վարում անբարոյական կյանք...
Ի՞նչն է աշխարհում գաղտնի մնում,որ այս չլսված-չտեսնված խայտառակությունը չբացահայտվեր:
Հիսուս Քրիստոսի հարության օրն ամբողջ Վատիկանը՝եպիսկոպոսներ,կարդինալներ,բարձրաստիճան հոգևորականներ,պապի գլխավորությամբ և ժողովրդի հսկայական բազմության ուղեկցությամբ շարժվում է դեպի Ս.Պետրոսի տաճարը:Այդ նույն պահին Հովհաննես պապը՝Հովհաննան տանջվում էր ծննդաբերության ցավերից:Ճանապարհին ցավերն այնքան են սաստկանում,որ կեղծ պապն ընկնում է գետնին և անմարդկային ճիչեր արձակում:Հենց այդտեղ՝փողոցում,ծնվում է երեխան:Հասկանալով այդ ամենի էությունը՝ գազազած հոգևորականները սպանում են երեխային,ապա ոչ մի օգնություն ցույց չեն տալիս ցավերի մեջ գալարվող կնոջը:Հովհաննան արյունաքամ լինելով մահանում է:
Կաթոլիկ եկեղեցին շատ ցանկացավ կոծկել այս խայտառակությունը,սակայն դա նրան չհաջողվեց:Այդ դեպքից հետո նորընտիր պապին ամեն անգամ լողացնում էին ,որպեսզի ստուգեն նրա սեռը:
...Առաջին կին հանճարը գալիս է հեռվից,շատ հեռվից.խոսքը Հաթշեփսուտի մասին է:Նա եղել է հանճար՝որպես փարավոն,որպես երկրի կառավարիչ:Բայց նա եղել է նաև զորավար,զորքերի գլխավոր հրամանատար:Այս կինը եղավ առաջին ու վերջին կին զորավար-հանճարը մարդկության 5000 տարվա պատմության մեջ:Նա պլանավորում էր ճակատամարտը նախապես ամենայն մանրամասնությամբ ու զորքի գլուխն անցած,սուրը ձեռքին՝նետվում գոտեմարտի:Նրա օրոք Եգիպտոսի տարածքը եղավ ամենամեծը Եգիպտոսի ողջ պատմության մեջ:Նա հասցրեց Եգիպտոսի սահմանները հարավից՝ Աֆրիկայի կողմից մինչև Սոմալի:Եվ Ասիայի կողմից նաև.գրավելով ողջ Միջագետքը՝հասավ մինչև Պարսից ծոց:
Նվաճողական պատերազմներից դուրս վիճակում Հաթշեփսուտին տարված էր խաղաղ գործունեությամբ:Ունեցել է կառուցողական մոլուցք,բացառիկ սեր ճարտարապետության հանդեպ:Նա հրամայում է Սենմուտին՝բոլոր ժամանակների խոշորագույն ճարտարապետին,ստեղծել վիթխարի ճարտարապետական համալիր,որը պատմության մեջ մտավ Հաթշեփսուտի տաճար անունով:Այն գտնվում է Դեր էս Սալամ կոչված վայրում՝բոլորովին ուղղահայաց կայծքարե հսկա լեռնաշղթայի ստորոտում:
Հաթշեփսուտը...Այս ֆանտաստիկ կինը չունեցավ անձնական կյանք,չի ամուսնացել ու ողջ կյանքում մնացել է միայնակ:Հաթշեփսուտը հեռու է եղել աշխարհիկ կյանքից,մռայլ,ինքնամփոփ,շրջապատի հետ անհաղորդ անձ էր նա:Նրան երկար տարիներ սիրահարված է եղել իր պալատականներից մեկը,և դա մնացել է նրա՝Հաթշեփսուտի կողմից անարձագանք:Նույնիսկ նա պաշտոնանկ է արել իր երկրպագուին:Հաթշեփսուտի մահից հետո փարավոն է կարգվում հենց այդ պալատականը՝Թութմոս Երրորդը:Շատ պատմաբաններ գտնում են,որ Թութմոսն է թունավորել Հաթշեփսուտին:
Իմաստուն մտքեր.
Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.
Հոլմզ
Հիմա Մեղրիում այդ ծառից վերընձյուղված տարատերև շատ բարդիներ կան։ Ճաքճքված կեղևով նույն ծառի վրա կան և ուռենու, և բարդու ամենաբազմազան ձևի տերևներ։
Մեղրու տարատերև բարդին՝ Հայոց ծառաշխարհի հրաշալիքներից է։
ԲԱՐԴԻ
Բարդի ծառը քամուց կերերվի, բայց արմատահան չի լինի։
Հայկական ժողովրդական առած
Ներսես Շնորհալին հավաստում է, որ արևորդի–հեթանոս մնացած Սամոսատի հայերը երկրպագում էին բարդի ծառը։
Մեսրոպատառ, հնամյա մի ձեռագիր մատյանում գրված Է, որ հայոց բարդիները ծնունդ են առել բռնակալ Բելի դեմ կռվի ժամանակ զոհված հայ զորականների արյունից։ Դրա համար Էլ նրանք նման են զորաշար կազմած կամ միայնակ մնացած զինվորների։ Անտառ չեն կազմում, որովհետև Հայկ Նահապետի զինվորները փոքրաթիվ են եղել։ Բայց մենակ լինեն թե շարքի մեջ՝ հաղթողի պես բարձր են պահում իրենց գլախները։ Պերճահասակ են, ճերմակաբուն, սաղարթաճոխ, գեղեցկադեմ։ Գարնանը բարդու սերմերը տերևներից բեկվում և քամու բերանն ընկած ձյան փաթիլների պես օդում ճոճվելով հայկական հողից հայկական հող են ընկնում, ծլում ու բարդի դառնում։
Բարդիները հայոց հողմակոծ դրոշներն են, որոնց կողքով մի օրվա պես սուրացին խառնիճաղանջ բազմալեզու հազարամյակները։
Բարդիները կանաչ շատրվաններ են, որոնք մեղմացրին հայոց տոթակեզ դաշտերն ու լեռնապարերը։
Հայոց Երվանդունի արքաներն ամեն տարի բարդու զվարճատոն են սարքել։ Հավաքվել են դպրության աստծու բոլոր նվիրյալները և իրենց ձոներն ասել բարդի ծառին։ Մրցանակ շահած բարդիձոները քրմերն ի բերան են ուսել և արտասանել մեհյաններում։ Քրմերից հետո էլ այդ ձոները չեն կորսվել։
ԾԱՌԸ ՉԱՐ ՄԱՐԴՈԻ ՇՎԱՔ ՉԻ ԱՆՈԻՄ
Արմավիրում մի իշխան էր ապրում, որն ուրախանում էր ուրիշների մահերով։ Հենց որ լսում էր այսինչի կամ այնինչի մահվան մասին, ներանձնանում էր իր սենյակում և փայլատակող դեմքով ձեռքը տանում գինու գավին։Ամռան մի օր այս չար իշխանը ձի է նստում և շարժվում դեպի Երվանդաշատ։ Ճանապարհի կեսին ձին կանգ է առնում, ծառս լինում, փնչացնում, ընկնում գետին ու շունչը փչում։ Իշխանն ստիպված ճանապարհը շարունակում է հետիոտն։Կեսօրին շոգը սաստկանում է։ Քրտինքը հոսում էր, գլուխը պտտվում։ Մոտենում է ճամփեզրի բարդիների երկար շարանին և փորձում շոգից պատսպարվել որևէ ծառի շվաքի տակ։ Բայց ա՜յ քեզ հրաշք։ Որին մոտենում էր՝ ծառր վեր էր բարձրացնում իր ճյուղերը և այնպես հավաքվում, որ թվում է, թե նրա գլուխը խուզում և կոկլիկ է դարձնում մի անտես վարսահարդար։ Եվ ոչ մի բարդի շվաք չի անում չար մարդուն։Ասում են բարդու գլխի գողտրիկ սանրվածքր մնացել է այդ ժամանակվանից։
ԱՌԱՋԻՆ ԾԻՐԱՆԵՆԻՆ
Զրույցն ասում է։ Մեծ ջրհեղեղից հետո, երբ ցամաքն սկսեց ուրվագծվել Մասիսի կատարից, Նոյը տապանի այս ունջը նայեց, այն ունջը նայեց, չգտավ հետը վերցրած ծիրանի կորիզը։ Տապանի ճեղքից էր ընկել թե ինչպես, ծիրանի կորիզը մնաց Մասիսի վրա, ծիլ տվեց և արմատակալելով դարձակ ծիրանենի։ Այդ ժամանակ Նոյն արդեն իջնում էր լեռան լանջերով և հազվադեպ էր ետ նայում։ Ուշադրություն գրավելու համար ծիրանենին ծաղկեց դեռ չտերևակալած։ Նոյը նկատեց, բայց ետ չդարձավ։
— Այս մեկն էլ թող լեռան կատարը ծաղկեցնի,— ասաց նա ու շարունակեց ճանապարհը։
Եվ քանի որ Մասիսի կատարն ավելի մոտ է Արևին, ծիրանի պտուղն արևի ճաճանչի, ոսկու փայլ առավ։
Այդ ժամանակվանից մինչև Հայկ Նահապետի հայր Թորգոմը Մասիսի վրա ձյուն չէր նստում։ Լեռան կատարին խշշացող աշխարհի միակ ծիրանուտից բուրումնավետ զեփյուռ էր փչում լանջերն ի վար։ Թորգոմազունները գոհունակությամբ էին վայելում շքեղաշուք ծիրանը։
Բայց մի անգամ հայոց ծառերի նահապետ սոսին Թորգոմի ականջին փսփսաց.
— Շուտով Մասիսի վրա ձյուն կնստի։
— Ձյո՞ւն, դա ի՞նչ բան է։
— Ձյունը սպիտակ փաթիլներ դարձած անձրև է, որ ցրտեցնում է չորս դին։
— Ինչ անեմ, թող գա էլ, գնա էլ։
— Չէ, անձրևի նման չէ, որ գա ու գնա, ձյունը կարող է ամիսներով նստել իր իջած տեղը։ Քանի ուշ չէ՝ փրկիր քո ծիրանի այգին։Թորգոմն սկսեց ծիրանի կորիզներ տնկել Արարատյան դաշտում և Թորգոմատան մյուս կողմերում։ Եվ մինչ լեռան վրայի ծիրանենիները կցրտահարվեին, թորգոմազուններր քառասուն ծիրաննոց էին գցել Մասիսի շուրջբոլորը։
Այնուհետև ծիրանենիներն այստեղ այնքան շատացան, որ Հայոց աշխարհն անվանեցին Ծիրանի երկիր կամ Ծիրանի ծառ։
Աշխարհի ամենաբարձր փայտե տունըՓայտից կառուցված ամենաբարձր տունը գտնվում է Ամերիկյան Կրոսսվիլլում, և որքան էլ տարօրինակ է, կառուցված է ոչ մասնագետ շինարարի կողմից: Հորացիա Բերդջեսսից (Horace Burgess) 11 տարի պահանջվեց, որպեսզի կառուցի իր երազանքների 10 հարկանի տունը:Հսկայական՝ 3 400 քառ. մետր մակերեսով փայտե տունը կառուցելու համար, Հորացիոն ծախսել է 12 հազար դոլլար: Տան ներսում պտուտակաձև աստիճաններ են, եկեղեցական բեմ, բասկեբոլի հրապարակ և բազմաթիվ սենյակներ, անցումներ և պատշգամբներ:Լուսանկարիչ Թոմ Վետտոնն ասում է. «Տունը անհավանական տպավորիչ է: Դուք չեք կարող իրապես գնահատել դրա չափսերը, քանի դեռ կանգնած եք կողքին. այն վիթխարի է: Այս տունը բոլոր երեխաների երազանքն է: Երբ այն տեսնում ես, ցանկանում ես անմիջապես վերից վար ուսումնասիրել»:
Ամենակարճատև պատերազմը
Իսկ դուք գիտե՞ք, որ ամենակարճատև պատերազմը տևել է ընդամենը 38 րոպե։ Պատերազմը տեղի է ունեցել Անգլիայի և Զանզիբարի սուլթանի միջև 1896 թվականի օգոստոսի 27-ին։
Ընդհարումը սկսվել է այն պատճառով, որ Զանզիբարի նոր կառավարիչը որոշել է վերջ տալ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը, և մտերմանալ Գերմանիայի հետ։ Նման որոշումը բոլորովին ձեռնտու չէր անգլիացիներին, և նրանք առաջ են քաշում ուլտիմատում, որի համաձայն օգոստոսի 27-ին ծամը 9․00-ին Զանզիբարը պետք է հանձնվեր։ Սկայն դա տեղի չունեցավ, և անգլիացիները գլխապտույտ պարտության մատնեցին Զանզիբարին։ Այս պատերազմում զոհվել է 570 մարդ և բոլորն էլ Զանզիբարի կողմից։ Պատերազմը տևել է ուղիղ 38 րոպե։
Այս հետաքրքիր փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես մարդկության պատմության մեջ ամենակարՃատև պատերազմ։
Հետաքրքիր փաստեր
Եգիպտոսում ամպրոպ լինում է 200 տարին մեկ անգամ:
Ցանկացած պահի մոտավորապես 3000 պայթուն է տեղի ունենում Արևի վրա:
Ընձուղտը կարող է ավելի երկար ապրել առանց ջրի,քան ուղտը:
Կալաշնիկովի ավտոմատը պատկերված է Մոզամբիկի պետական զինանշանի վրա,որն ըստ իրենց Սահմանադրության խորհրդանշում է <<պաշտպանություն և հետևողականություն>>:
1 գրամ ոսկին կարող ենք ձգել մինչև 3.5 կմ:
Ֆաշիստական Գերմանիան ուներ գաղութ Անտարկտիդայում <<Նոր Շվադիա>> անունով:
Պետրոս I-ը ոչ միայն եղևնի դնելը դարձրեց ավանդույթ,այլ նաև տեղափոխեց նշելու օրը սեպտեմբերի 1-ից հունվարի 1-ը:
Անկախ թղթի հաստությունից և չափսից,ոչ մի թուղթ 8 անգամից ավել չի ծալվում:
Աշխարհի ամենաբարդ լեզուները
Աշխարհի համար առաջին բարդ լեզուն համարվում է բասկերենը: Այն այնքան բարդ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես ծածկագիր:Եվս բարդ լեզու է համարվում Դաղստանի պաշտոնական լեզուն, որն ունի գոյականի 48 հոլով:
Մարդուն անհրաժեշտ է 12 տարի, որպեսզի կարողանա վարպետորեն նյութեր թարգմանել Հնդկաստանի հին գրական լեզվից' սանսկրիտերենից:
Էսկիմոսների լեզուն ունի ներկա ժամանակի 63 խոնարհում և հասարակ գոյականներրի 252 տեսակ:
Առավել բարդ է չիներենը, որն ունի 87 000-ից ավել հիերոգլիֆներ, որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է վանկ:
ԱՄԵՆԱ....ԱՄԵՆԱ
Ամենաճշգրիտ ժամացույցը պատրաստվել է 1905թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար:Նրա սխալը 300 տարում կարող է կազմել 0.5 վայրկյան:
Ամենակատաղի ձկներն են համարվում Հարավային Ամերիկայի խոշոր գետերի պիրանիաները,որոնք հարձակվում են այն բոլոր էակների վրա,որոնք ջրում կտրուկ շարժումներ են անում:1981թ.սեպտեմբերին նրանք կերան բրազիլական Օբիդոս նավահանգստի մոտ խորտակաված նավի 300-ից ավելի ուղևորներին:
Ամենաերիտասարդ գլխավոր հրամանատարը եղել է երեքամսյա Հովարդ Երրորդը(Բելգիա):Նա ընդամենը 90 օրական էր,երբ հորից ժառանգեց գահը և դարձավ բրաբանտյան բանակի գլխավոր հրամանատար:
Սկսվեց պատերազմը:Հովարդը պետք է բանակը տաներ մարտի:Նրան տեղավորեցին օրորոցում ,որը կապել էին ճակատամարտից ոչ հեռու գտնվող 2 ծառերից:Այդպիսով,նա անձամբ <<մասնակցում>>էր կռիվներին,և այդ օրվա հաղթանակը վերագրվեց նրան:
Ամենամեծ նկարն աշխարհում պատկանել է նկարիչ Ջոն Բանվարդի վրձնին:Այն ստեղծվել է 1864թ.-ին:Դա <<Միսսիսիպիի համայնապատկեր>>կտավն էր ,որի երկարությունը եղել է 457.5 մ:Դժբախտաբար,նկարն այրվել է 1898թ.-ին Նյու-Յորքում ծագած հրդեհի ժամանակ:
Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում ծնված մի երեխա,որի անունն էր Կիմ Ունկ Յոնկ, երկուսուկես տարեկան հասակում ազատ խոսում էր չինարեն,գերմաներեն և անգլերեն:Երեք տարեկան հասակում Կիմն արդեն ուներ տպագրված իր առաջին ժողովածուն ՝<<Աստղերի լեզուն>> խորագրով:
Ամենաբարձր արձանը Վոլգոգրադի Մամաև Կուրգանի վրա դրված<<Մայր Հայրենիքն>>է՝երկաթբետոնից պատրաստված կնոջ հսկայական մարմինը:Այն կերտել է քանդակագործ Եվգենի Վուչետիչը 1967թ.-ին ի պատիվ Ստալինգրադի ճակատամատի:Արձանի բարձրությունը՝հիմքից միչև թրի ծայրը 82.3մ է:
Անգլիացի բնախույզ Պ.Սկոտը աշխարհում առաջինը ստեղծեց ջրադիմացկուն գիրքը:<<Ձկնաբանի տեղեկագիրը >> տպագրված է հատուկ պոլիէթիլային <<թղթի>> վրա ,որը ջրասուզակները կարող են կարդալ ջրի հատակում,այսինքն՝բնական պայմաններում ուսումնասիրել ջրային կենդանիների կյանքը:
Աշխարհի ամենափոքր կենդանին սպիտակաատամիկն է,որի երկարությունը 4.5սմ է:Այս փոքրիկ կենդանու համար կեր են ծառայում միջատներն ու նրաանց թրթուրները:Փոքր չափերը չեն խանգարում նրան՝սնունդ ընդունել օրական 120անգամ,որի ընթացքում նա ուտում է իր քաշից 3-4 անգամ ավելի և քնում է օրական ավելի քան 70 անգամ:
Բուրունդի հանրապետությունում ապրող բատուսի ժողովուրդը ամենբարձրահասակն է աշխարհում:Նրանց տղամարդկանց միջին հասակը 208 սմ է(առավելագույնը 2.5 մետր):Աշխարհում երկրորդ տեղում են Հարավային Սուդանում բնակվող նուեր ցեղի տղամարդիկ,որոնց հասակը անցնում է երկու մետրից:
Ամենահին խոհարարական գիրքը գտնվել է Տիգրիսի և Եփրատի միախառնման տեղում:Մեր թվարկությունից 1700տարի առաջ անհայտ խոհարարը մի քարի վրա փորագրել էժաշի բաղադրատոմս,ըստ որի այծեղջյուրի,գոմեշի և աղավնու մսից պատրաստված խառնուրդը եփում են մսաջրում և ապա ավելացնում հացի փշրանքներ:
Հողում ապրող օղակավոր որդերից ամենաերկարը հանդիպում է Հարավային Ամերիկայում:1937թ. Տրանսվաալում բռնվել է 6.7 մ երկարությամբ և 20մմ տրամագծով մի հսկա որդ:
Ամենաերկար ճառն արտասանել է ամերիկացի սենատոր Ռալֆ Ջեսկին:Նա ճառը սկսել է 1968թ. ապրիլի 3-ին և ավարտել ապրիլլի 5-ի առավոտյան ժամը 3-ին:Ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր,որը վերաբերում էր ակնոցների համար վճարելու կարգին:
ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ
...Վախճանվեց Հռոմի պապ Լևոն Չորրորդը:Շատերը պապ օծվելու իրենց թեկնածությունը դրեցին:Նրանց մեջ էր նաև Հովհաննա անունով մի օրիորդ:Նա հոգևորականի զգեստ է հագնում և մտնում դահլիճ:Ընտրվեց ինքը՝Հովհաննան:Նորընծա պապին անվանեցին Հովհաննես Ութերորդ:
Պապական գահին նստած՝Հովհաննես Ութերորդը ղեկավարում էր ամբողջ կաթոլիկ աշխարհը,առնչվում թագավորների հետ,կոնդակներ գրում,մեկին առաջ քաշում,մյուսին շնորհազրկում:Իսկ գիշերը կանացի զգեստներ էր հագնում և գնում զվարճությունների:Նա որպես կին զվարճանում էր տղամարդկանց հետ,վարում անբարոյական կյանք...
Ի՞նչն է աշխարհում գաղտնի մնում,որ այս չլսված-չտեսնված խայտառակությունը չբացահայտվեր:
Հիսուս Քրիստոսի հարության օրն ամբողջ Վատիկանը՝եպիսկոպոսներ,կարդինալներ,բարձրաստիճան հոգևորականներ,պապի գլխավորությամբ և ժողովրդի հսկայական բազմության ուղեկցությամբ շարժվում է դեպի Ս.Պետրոսի տաճարը:Այդ նույն պահին Հովհաննես պապը՝Հովհաննան տանջվում էր ծննդաբերության ցավերից:Ճանապարհին ցավերն այնքան են սաստկանում,որ կեղծ պապն ընկնում է գետնին և անմարդկային ճիչեր արձակում:Հենց այդտեղ՝փողոցում,ծնվում է երեխան:Հասկանալով այդ ամենի էությունը՝ գազազած հոգևորականները սպանում են երեխային,ապա ոչ մի օգնություն ցույց չեն տալիս ցավերի մեջ գալարվող կնոջը:Հովհաննան արյունաքամ լինելով մահանում է:
Կաթոլիկ եկեղեցին շատ ցանկացավ կոծկել այս խայտառակությունը,սակայն դա նրան չհաջողվեց:Այդ դեպքից հետո նորընտիր պապին ամեն անգամ լողացնում էին ,որպեսզի ստուգեն նրա սեռը:
...Առաջին կին հանճարը գալիս է հեռվից,շատ հեռվից.խոսքը Հաթշեփսուտի մասին է:Նա եղել է հանճար՝որպես փարավոն,որպես երկրի կառավարիչ:Բայց նա եղել է նաև զորավար,զորքերի գլխավոր հրամանատար:Այս կինը եղավ առաջին ու վերջին կին զորավար-հանճարը մարդկության 5000 տարվա պատմության մեջ:Նա պլանավորում էր ճակատամարտը նախապես ամենայն մանրամասնությամբ ու զորքի գլուխն անցած,սուրը ձեռքին՝նետվում գոտեմարտի:Նրա օրոք Եգիպտոսի տարածքը եղավ ամենամեծը Եգիպտոսի ողջ պատմության մեջ:Նա հասցրեց Եգիպտոսի սահմանները հարավից՝ Աֆրիկայի կողմից մինչև Սոմալի:Եվ Ասիայի կողմից նաև.գրավելով ողջ Միջագետքը՝հասավ մինչև Պարսից ծոց:
Նվաճողական պատերազմներից դուրս վիճակում Հաթշեփսուտին տարված էր խաղաղ գործունեությամբ:Ունեցել է կառուցողական մոլուցք,բացառիկ սեր ճարտարապետության հանդեպ:Նա հրամայում է Սենմուտին՝բոլոր ժամանակների խոշորագույն ճարտարապետին,ստեղծել վիթխարի ճարտարապետական համալիր,որը պատմության մեջ մտավ Հաթշեփսուտի տաճար անունով:Այն գտնվում է Դեր էս Սալամ կոչված վայրում՝բոլորովին ուղղահայաց կայծքարե հսկա լեռնաշղթայի ստորոտում:
Հաթշեփսուտը...Այս ֆանտաստիկ կինը չունեցավ անձնական կյանք,չի ամուսնացել ու ողջ կյանքում մնացել է միայնակ:Հաթշեփսուտը հեռու է եղել աշխարհիկ կյանքից,մռայլ,ինքնամփոփ,շրջապատի հետ անհաղորդ անձ էր նա:Նրան երկար տարիներ սիրահարված է եղել իր պալատականներից մեկը,և դա մնացել է նրա՝Հաթշեփսուտի կողմից անարձագանք:Նույնիսկ նա պաշտոնանկ է արել իր երկրպագուին:Հաթշեփսուտի մահից հետո փարավոն է կարգվում հենց այդ պալատականը՝Թութմոս Երրորդը:Շատ պատմաբաններ գտնում են,որ Թութմոսն է թունավորել Հաթշեփսուտին:
Իմաստուն մտքեր.
1. Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
2. Ամենուրեք փնտրի՛ր բարին ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից:
3. Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
4. Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:
5. Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
6. Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:
7. Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
8. Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
9. Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա:
10. Մի՛ ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործի՛ր այդ սպանությունն ու մի՛ զղջա:
11. Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Անհաջողությունը դա ուղղակի ևս մեկ հնարավորություն է սկսել ամեն ինչ սկզբից, բայց ավելի իմաստուն կերպով Հենրի Ֆորդ

Եթե պրոբլեմը լուծելի է,
ուրեմն պետք չէ անհանգստանալ: Եթե պրոբլեմը անլուծելի է,
անհանգստանալը անիմաստ է:
Դալայ Լամա
Եթե նույնիսկ Դուք շատ տաղանդավոր եք և մեծ ուժեր եք ներդնում՝ արդյունքների համար որոշակի ժամանակ է պահանջվում: Դուք երեխա չեք ունենա մեկ ամսում,
թեկուզ եթե դրա համար հղիանա
10 կին:
Ուորեն Բաֆեթ
Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է մարդու դուռը, սակայն մարդը շատ հաճախ այդ ժամանակ նստած է մոտակա գարեջրատանը և չի լսում թակոցները: Մարկ Տվեն
Մեր ամենամեծ թերությունն այն է,
որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղղին դա անընդհատ և ևս մեկ անգամ փորձելն է:
Թոմաս Էդիսոն
Անձամբ ես սիրում եմ ելակը սերուցքով, սակայն ձուկը չգիտես թե ինչու գերադասում է անձրևավորդ: Հենց այդ պատճառով, երբ ես գնում եմ ձկնորսության, մտածում եմ ոչ թե նրա մասին թե ես ինչ եմ սիրում, այլ թե ձուկը ինչ է սիրում: Դեյլ Կարնեգի
Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.
-Դու ի՞մ մասին ես գրում:
Տատիկը դադարեց գրել, ժպտաց և ասաց.
-Դու գուշակեցիր, բայց կարևորը այն չէ, թե ում մասին եմ ես գրում, այլ այն, թե ինչով եմ ես գրում: Ես ուզում եմ, որպեսզի դու նման լինես այս մատիտին, երբ մեծանաս:
Փոքրիկը երկար նայեց մատիտին, բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով՝ ասաց.
-Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին:
-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու նայում առարկաներին: Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշներով, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, ով ուզում է ապրել լիարժեք կյանքով:

Առաջինը. դու կարող ես հանճար լինել, բայց չպետք է մոռանաս քեզ ուղղորդող Ձեռքի մասին: Մենք այդ ձեռքն անվանում ենք Աստված: Վստահիր այդ ուժին և սովորիր զգալ այն:
Երկրորդը. որպեսզի գրեմ, ես ստիպված եմ սրել մատիտը: Այդ գործընթացը փոքր-ինչ ցավոտ է նրա համար, բայց դրանից հետո այն ավելի գեղեցիկ է գրում: Սովորիր տանել ցավը՝ հիշելով, որ այն պնդացնում և կատարելագործում է քեզ:
Երրորդը. երբ օգտվում ես մատիտից, միշտ կարելի է ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշիր, որ ինքդ քեզ ուղղելը վատ չէ. երբեմն այն միակ եղանակն է, որով կարող ես չշեղվել ճիշտ ուղուց:
Չորրորդը. մատիտի մեջ կարևորը ո՛չ փայտն է, որից այն պատրաստված է, ո՛չ նրա ձևը, կարևոր է միայն նրա մեջ գտնվող գրաֆիտը:
Եվ վերջապես, հինգերորդը. մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Այդ նույն եղանակով էլ դու ես քո հետևից հետք թողնում. այնպես որ, մտածիր ամեն քայլդ անելուց առաջ:
ԳԼԽԱՎՈՐՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՆ ՉԷ,ԹԵ ՄԵՆՔ ՈՐՏԵՂ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ,ԱՅԼ ԱՅՆ,ԹԵ ՈՐ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ:Հոլմզ
ԱՄԵՆԱԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ ՄԱՐԴԸ,ԵԹԵ ՄԻԱՅՆ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ ՆՊԱՏԱԿԸ,ԳՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԱՐԱԳ,ՔԱՆ ՆԱ,ՈՎ ԴԵԳԵՐՈՒՄ Է ԱՆՆՊԱՏԱԿ:
Լեսինգ
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱԼՈՎ,ՔԵԶ ՀԱՐՑՐՈՒ.<<ԵՍ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՄ>>,ԵՐԵԿՈՅԱՆ ՆԱԽՔԱՆ ՔՆԵԼԸ՝<<ԵՍ ԻՆՉ ԵՄ ԱՐԵԼ>>:
ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ
ԲԱՎԱՐԱՐԵՔ ՄԱՐԴՈՒ ԲՈԼՈՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,ԲԱՅՑ ՆՐԱՆԻՑ ԽԼԵՔ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿՏԵՍՆԵՔ,ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԴԺԲԱԽՏ ՈՒ ԱՆՆՇԱՆ ԷԱԿ Է ՆԱ ԴԱՌՆՈՒՄ:
ՈԻՐՇԻՆՍԿԻ
ՄԻԱՅՆ ՑՈՂԸ ԲԱՎԱԿԱՆ Է ԱՌԱՎՈՏՅԱՆ ԹԱՐՄ ՎԱՐԴԵՐԸ ԶԱՐԴԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
ՕԼՋԵՐ
ԵԹԵ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ,ՈՐ ԿՅԱՆՔԸ ՁԵԶ ԺՊՏԱ,ՍԿԶԲԻՑ ՆՎԻՐԵՔ ՆՐԱՆ ՁԵՐ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ:
ՍՊԻՆՈԶԱ
ԵՐՋԱՆԻԿԸ ՆԱ ՉԷ,ՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ,ԱՅԼ ՆԱ,ՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ:
ՖՈՒԼԵՐ
ԱՐԱ ԻՆՉՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇԱՏ ՍԽԱԼՆԵՐ,ԲԱՅՑ ՀԻՇԻՐ՝ՉԱՆԵՍ ՆՈՒՅՆ ՍԽԱԼԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ:
ՕՇՈ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԾԱՌ ՈՒՆԻ՝ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԾԱՌԸ և ՏԽՐՈՒԹՅԱՆ:ՈՐ ԾԱՌԸ ՋՐԵՍ,ՆՐԱ ՊՏՈՒՂՆԵՐՆ ԷԼ ԿՔԱՂԵՍ:
ՖՐԱՆՍ
ՄԻ ՓՆՏՐԵՔ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ,ՓՆՏՐԵՔ ՁԵՐԸ:ՔԱՆԻ ՈՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՈՉ ՄԻՇՏ ԿԴԱՌՆԱ ՁԵՐԸ,ՍԱԿԱՅՆ ՁԵՐԸ ՄԻՇՏ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է:
ՌԱՄԼԵՐ
ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԸ ՆԱ Է,ՈՎ ԱՆՑՅԱԼ ԸՆԿՆԵԼՈՎ ԱՅՆՏԵՂ ՈՉԻՆՉ ՉԷՐ ՓՈԽԻ:
ՖՈՍԴԻԿ

Комментариев нет:
Отправить комментарий